Հեղինակ
Ժոել Դիկեր
Ժոել Դիկերը (ծնվ. 1985 թ.) Ժնևի համալսարանում ստացել Իրավունքի մագիստրոսի կոչում: Չհրապարակված ձեռագրի համար արժանացել է «Ժնևի գրողների մրցանակին», ինչից հետո ֆրանսիացի հրատարակիչ Բերնար դե Ֆալուան ձեռք է բերել Դիկերի առաջին՝ «Մեր հայրերի վերջին օրերը» վեպի իրավունքը՝ հրատարակելով այն 2010-ին: 2012-ին Ֆալուան հրատարակել է Դիկերի «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» վեպը, որն անմիջապես դարձել է բեսթսելլեր, թարգմանվել 32 լեզվով։ Վեպն ամերիկյան շուկայում ամենաշատ վաճառված թարգմանությունների մեջ է։ Նաև էկրանավորվել է որպես 10-մասանոց հեռուստասերիալ։ Այն համարվում է Շվեյցարիայի պատասխանը «Դրագոնի դաջվածքով աղջիկը» սկանդինավյան թրիլլերին։ Դիկերի ոճը համեմատել են Վլադիմիր Նաբոկովի և Ֆիլիպ Ռոտի գրելաոճի հետ։