Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Պասկալ Բրուքներ

Պասկալ Բրուքներ

Պասկալ Բրուքներ

Պասկալ Բրուքները (ծնվ. 1948 թ.) ֆրանսիացի գրող է, փիլիսոփա և հասարակական գործիչ։ Դասախոսել է ԱՄՆ և Ֆրանսիայի տարբեր համալսարաններում։ Գրական կարիերան սկսել է 1970-ականներին։ Արդեն 1980-ականներին Ֆրանսիայում հայտնի մտավորական էր։ Բրուքները հայտնի է իր խորաթափանց քննադատությամբ։ Նա հետազոտում է սիրո և ազատության պարադոքսները, հասարակության արժեքային հակասությունները։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Իմ փոքրիկ ամուսինը», «Գեղեցկության գողերը»։ Հանրահայտ «Դառը լուսին» էրոտիկ ֆիլմը Ռոման Պոլանսկին նկարահանել է նրա «Թունավոր կապանքներ» վեպի հիման վրա։ Պասկալ Բրուքները Հայաստանի և Արցախի շահերի ակտիվ պաշտպան է Ֆրանսիայում։ Ֆրանսիական հեղինակավոր «Գոնկուր» մրցանակի ժյուրիի անդամ է։ 2024-ին նա մասնակցեց երևանյան մեծ հանդիսությանը, որի ժամանակ Newmag-ն ազդարարեց «Գոնկուր Հայաստան» մրցանակի հիմնումը։