11 միջոց հրաշալի բիզնես գաղափարներ գտնելու համար

August 2, 2017

Yahoo! Labsի նախկին գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, բազմաթիվ ստարտափների (ZonaSpace, ShouldKnow.ru, Geek Picnic, HomeWork,HackDay) հիմնադիր Յուրի Լիֆշիցը ահա թե ինչ խորհուրդներ է տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են սեփական գործ սկսել, բայց չգիտեն, թե որտեղ գտնել բիզնես գաղափարներ:
Flickr-ը, օրինակ, ստեղծվել էր որպես մի օնլայն խաղի հավելված և նախատեսված էր օգտատերերի նկարները պահելու համար: Խաղն այսօր արդեն գոյություն չունի, իսկ ահա Flickr-ը լուսանկարների համակարգման ու տարածման լավագույն առցանց գործիքներից մեկն է այսօր:

ՓՆՏՐԵՔ ՑԱՎՈՏ ԿԵՏԵՐ


Ուշադրություն դարձրեք, թե որտեղ են մարդիկ գումար ու ժամանակ կորցնում, ինչից են նյարդայնանում, ինչն է ոչ արդյունավետ աշխատում: Հնարավորինս շատ բան իմացեք աղքատության, հիվանդությունների, գործազրկության, խցանումների, աղտոտվածության և բոլոր նմանատիպ խնդիրների մասին: Մտածեք այդ ամենի լուծումների շուրջ և ներկայացրեք ձեր գաղափարները հանրությանը:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ԱՐԴԵՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ


Շատ բան մարդկանց համար տհաճ է՝ տան վարձակալությունը, վիզաների ստացումը, ավտոմեքենայի կայանումը, բժշկի այցելությունը: Մտածեք, թե ինչպես այդ ամենը կարելի է դարձնել ավելի հեշտ ու հաճելի: Օգտագործեք նոր տեխնոլոգիաները այդ ամենը վերաիմաստավորելու համար: Օրինակ, ինչպե՞ս պետք է աշխատեն հիվանդանոցները այս թվային դարում, ինչպե՞ս կարելի է սմարթֆոնների միջոցով հեշտացնել տան առք ու վաճառքը կամ վարձակալությունը:

ՄԻՄՅԱՆՑ ԿԱՊԵՔ ԷԺԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ


Էժան գնելու և թանկ վաճառելու տարբերակը աշխատում է դարեդար: Այսօր դա էլ ավելի հեշտ է, քանի որ տարածական սահմանափակումներ չկան, և ապրանքն ու գնորդը կարող են լինել աշխարհի հակառակ ծայրերում:

ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵՔ՝ ԱՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ


Շատ մեծ ու հաջողակ ընկերություններ են սկսել իբրև կրկնօրինակումներ: Ի՞նչ կարող եք ավելացնել դուք արդեն իսկ իրականացված գաղափարներին՝ կիրառման նոր տարբերա՞կ, ավելի լավ սերվի՞ս, բարձր որա՞կ: Աշխարհում ստեղծված շատ նոր գաղափարներ շարժվում են երկրեերկիր ու ենթարկվելով որոշակի փոփոխությունների՝ նոր կիրառություններ գտնում:Արդեն գոյություն ունեցող գաղափարը փոփոխելն ու օգտագործելը ավելի վստահելի է, քան անհայտ բանի հետևից գնալը:

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ


1980-ական թվականներին Հովարդ Շուլցն աշխատում էր Սթարբաքսում, որն այդ ժամանակ ընդամենը հատիկավոր սուրճի վաճառքով զբաղվող ընկերություն էր: Երբ Հովարդ Շուլցն այցելեց Միլան, ամեն փողոցի վրա սրճարան տեսավ: Մարդիկ այնտեղ ոչ միայն սուրճ էին վայելում, այլև հանդիպումներ էին կազմակերպում: Սրճարանները Իտալիայի կյանքի անբաժան մասնիկն էին, և նրանց թիվն ավելի քան 200.000 էր:
Վերադառնալով ԱՄՆ՝ Շուլցը փորձեց համոզել Սթարբաքսի սեփականատերերին նույնը կիրառել նաև իրենց մոտ, բայց նրա կարծիքն, իհարկե, ոչ ոքի պետք չէր: Շուլցը հեռացավ ընկերությունից և սեփական սրճարանը բացեց: Մի քանի տարի անց նա այնպիսի հաջողության հասավ, որ գնեց Սթարբաքսը նախկին տերերից և վերածեց համաշխարհաին երևույթի:

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՄՏԱԾԵՔ ՆՈՐԱԲԱՑ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Մեծ ընկերությունների նոր նախագծերը ստեղծում են բազմաթիվ նոր հնարավորություններ: Եթե արագ արձագանքեք դրանց, ապա կկարողանաք մեծ շուկայի մասը դառնալ:
Երբ 1975 թվականին MITS ընկերությունը թողարկեց առաջին անձնական օգտագործման համակարգիչը՝ Altair 8800-ը, Հարվարդի ուսանողներից մեկը, թերթում այդ լուրը կարդալով, որոշեց, որ այդ համակարգչի համար ծրագրային ապահովում ստեղծելը վատ բիզնես գաղափար չէ: Այդ ուսանողը Բիլլ Գեյթսն էր, ով այդպես ստեղծեց Microsoft-ը:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ԱՆՊԵՏՔ ԱՊՐԱՆՔԸ


Վերցրեք կամ ստեղծեք ամենասովորական և ոչ այնքան հաճախ կիրառվող մի իր և սկսեք հարցնել ընկերներին. ի՞նչն է պետք փոխել, որպեսզի նրանք սկսեն օգտագործել այն:Կատարելագործեք ապրանքը և կրկին հարցրեք: Շարունակեք այդ կերպ մինչև ձեր ապրանքը չդառնա մի բան, որ կցանկանան կիրառել միլիոնավոր մարդիկ:

ՇՓՎԵՔ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ


Կան մարդիկ, որոնք ունեն հրաշալի գաղափարներ, բայց չունեն բավականաչափ ժամանակ այդ բոլորի իրականացման համար: Խնդրեք նրանց կիսվել ձեզ հետ: Հաճախ ձեռնարկատերերը ավելի շատ սիրում են իրենց սեփական գաղափարները, իսկ այլ մարդկանց գաղափարները համարում են երկրորդական իրենց համար: Թույլ մի տվեք, որպեսզի ինքնասիրությունը կանգնի ձեր և հրաշալի հնարավորության մեջտեղում:
Այդպես Էլոն Մասկը իր զարմիկներին նվիրեց արևային մարտկոցների տեղադրման և սպասարկան ընկերություն ստեղծելու միտքը: Այսօր Լինդոն և Փիթեր Ռայվերի ընկերությունը՝ SolarCity-ն, գնահատվում է միլիարդավոր դոլարների չափով: