Պարզ գաղտնիքներ. ի՞նչ անել, որպեսզի երկար ապրես և միշտ առողջ լինես

February 15, 2018

Մենք սովորել ենք, որ խորհուրդ հարցնելու համար պետք է դիմել բժշկին: Մենք նրանց հարցնում ենք` ինչ անել այս կամ այն ցավի դեպքում, ինչ դեղ խմել, ինչպես սնվել: Բայց նույնիսկ նոր տեխնոլոգիաներն ու գիտության վերջին ձեռքբերումները չեն կարող ամեն մի ախտանշանի պատասխանը տալ: Բժիշկներն ավելի շուտ ենթադրություններ են անում, հիմնվում փաստերի վրա, քան հստակ ախտորոշում: Հատկապես, սա վերաբերում է թերապևտներին: Այլ հարց է, պրոֆիլակտիկան: Այդ մասին շատ բան է հայտնի, քանի որ բազմաթիվ էպիդեմիոլոգիական հետազոտություններ են արվում: Ամեն ինչ, ընդհանուր առմամբ, պարզ է, ու շատերն այդ խորհուրդները շատ են լսել: Բայց հենց այն պատճառով, որ առողջ եւ երկար ապրելու խորհուրդների մասին շատ է խոսվում, շատերը դրանց սկսում են ուշադրություն չդարձնել: Ամեն դեպքում, ևս մեկ անգամ հիշեցնեմ` դեպի առողջ կյանք ինչ-որ կարճ ճանապարհ չկա:
Որպեսզի երկար ապրեք ու լավ զգաք, պետք է.


  • լավ քնել

  • օրվա ընթացքում շատ շարժվել

  • ուտել առողջ սնունդ, նախընտրությունը տալ մրգերին ու բանջարեղենին

  • շատ շփվել (մեկուսացումը վնասում է  մարմնին ու հոգուն)

  • հիշել, թե կյանքում, ինչի համար եք շնորհակալ


Այս մի քանի պարզ կանոնները գրված են Դէն Բյուտների գրքերում: Բժիշկը նաև գրում է, այսպես կոչված, «երկնագույն տարածքների» մասին: Դրանք մոլորակի այն հատվածներն են, որտեղ մարդիկ ամենաքիչն են հիվանդանում ու ապրում են երկար, հաճախ` 100 տարուց ավելի: Հիմնական «երկնագույն տարածքներն» են.

  • Օկինավա, Ճապոնիա

  • Իկարիա, Հունաստան

  • Սարդինիա, Իտալիա

  • Նիկոյա, Կոստա-Ռիկա

  • Լոմա-Լինդա, ԱՄՆ




Կարդացեք նաև.



Այս տարածքներում ամենօրյա կյանքի անբաժան մասը կանխարգելող բժշկությունն է: Բնակիչները ուտում են շատ բանջարեղեն, հաճախ են ոտքով քայլում, սերտ կապեր են պահպանում հարազատների ու բարեկամների հետ: Հետաքրքրական է, որ նրանք ալկոհոլից չեն խուսափում: Ուղղակի սահմանափակվում են մեկ-երկու բաժակով: Միս նույնպես ուտում են, բայց քիչ ու ոչ հաճախակի: Չեն օգտագործում ռաֆինացված շաքար, չեն գնում պահածոյացված, սառեցված մթերքներ: Փորձեք, պահպանել այս պարզ կանոնները հենց այսօրվանից ու կզգաք, թե ինչպես է ձեր կյանքն ավելի լավը դառնում:

LIFEHACKER