Book blogger-ների ու գրաքննադատների անդրադարձը՝ Ջոել Դիկերի հայտնի գրքին (տեսանյութ)

January 17, 2024

Հարի Քվեբերտի մասին գիրքն անհավանական համաշխարհային հաջողություն ունի: Գիրքը լույս է տեսել 2012 թվականին ու թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով 60-ից ավելի երկրներում: Եթե վեպի վրա կա Ջոել Դիկերի անունը, կարող եք ակնկալել երեք բան՝ լավ ժամանց, շատ էմոցիա ու հենց էջերից մեկում մեռած մարմին: Առանձնացրել ենք գրաքննադատների ու հեղինակավոր մամուլի անդրադարձն այս գրքի վերաբերյալ։

«Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» վեպի գլխավոր հերոսը Մարկուս Գոլդմանն է: Իր գրքի հաջողությունից հետո գրողը ճգնաժամ է ապրում, գրել չի կարողանում: Ու մի օր իր ընկերոջը՝ Հարի Կվեբերտին մեղադրում են 15-ամյա աղջկան սպանելու համար: Սպանությունը տեղի է ունեցել 30 տարի առաջ: Գրողը որոշում է հետաքննություն անել ու այդ մասին գիրք գրել: 600 էջ, որտեղ ոչ պրոֆեսիոնալ քննիչը փորձում է գտնել իրական մարդասպանին: Ժոել Դիկերն իսկապես տաղանդավոր է: Բայց դեեդեկտիվի համար վեպը չափազանց մեծ է, իսկ մեծ վեպի համար՝ մակերեսային»:

«Իսկական մատրյոշկա է կառուցել, չէի հասկանում, ինչպես քանդեմ դա: Վեպը չափազանց բազմաշերտ է: Շերտ-շերտի հետևից, լաբիրինթը լաբիրինփի հետևից: Ճիշտը ոչ մի կերպ չես կարողանում գտնել: Գրքում սիրային գիծ էլ կա, այն խճճված է, անհասկանաի, բայց չէ որ իրականում էլ սերն այդպես է: Ես գիրքը կնահատեմ կամ 9 կամ 10 գնահատականով»:  

«Երբ տեսա գիրքը մոտ 700 էջ է, մի կողմ դրեցի: Հետո տարբեր սոցցանցերում տեսա քննարկումներ վեպի մասին: Ես դեդեկտիվի սիրահար չեմ, բայց մարդկանց անհետացումը, սպանությունը, որը եղել է տարիներ առաջ, շատ հետաքրքիր է ու չեք ափսոսա, որ այդքան ժամանակ եք ծախսել: Մինչև վերջին էջը, ընթերցողը չի հասկանում, թե ով է մարդասպանը: Դա հուզում է, գրգռում հետաքրքրությունը: գրքում շատ լավ զարգանում է ընկերության, անպատասխան սիրո, ինքնազոհողության թեմն: Շատ հետաքրքիր են  փոքր, աննկատ քաղաքում քաղաքի գաղտնիքները, որոնք շատ են ու սարսափելի»:  

«Գրքի հերոսը՝ Մարկուսը, սպիտակ թղթի ճգնաժամն է ապրում, չունի ոգեշնչում: Ֆանտաստիկ դեդեկտիվ է, երբեք չեք հասկանում, թե գրքի որ գլուխն ինչպես է ավարտվում: Նույնիսկ վերջում, ես ասեցի՝ դուք լուրջ եք ասում։ Սովորաբար, մարդասպանը միշտ գրքում կամ ֆիլմում անընդհատ երևում է, դուք կանխատեսում եք, զգում, որ հենց նա է: Բայց դա չի վերաբերում այս գրքին: Գիրքը իրական մարդկանց մասին է, ինձ թվում է, հեղինակը հոգեբանների հետ է աշխատել, նա այնպես է նկարագրում ամրդկանց, նրանց արարքները, բնավորության գծերը»:

«Սա գիրք է երիտասարդ աղջկա անհետացման մասին: Նա 15 տարեկան էր, անունը՝ Նոլա: Նրան գտնում են անհետացումից 30 տարի անց՝ մահացած: Դին հայտնաբերում են Հարի Քվեբերտի տան հետնաբակում և նա դառնում է գլխավոր կասկածյալը»: «Այս գիրքը ֆենոմենալ է, 643 էջը կարդացել եմ երեք օրում: Քնի իմ ռեժիմը շատ խիստ կարգավորված է, բայց այս գիրքը վերցնելուց հետո ուղղակի չէի կարողանում քնել, այնքան իտրիգային է. արթուն էի մնում, որպեսզի կարդամ»: 

The New York Times Book Review

Անթերի և սարսափազդու։

France Culture

Վեպը սատանայի ստեղծած խաբկանքների ու թակարդների խորամանկ մեխանիզմ է: Սատանան 27 տարեկան է: Նրա անունն է Ժոել Դիկեր: Կեղծ վերջաբանների հանճար, առասպելականացման, կտրուկ շրջադարձերի, վեպի ներսում վեպ հյուսելու իսկական վարպետ։

Le Figaro littéraire  

Ընթերցողը կկարողանա շունչ քաշել միայն գիրքն ավարտելով՝ հուզված ու գրական ադրենալինի խելահեղ հորդման համար երախտապարտ։  

Télérama

Դիկերը փայլուն է պատասխանել իր վեպում տրվող հարցին՝ի՞նչ է պետք իսկական վեպ գրելու համար։Նա պարզապես գրել է այն։

The Village

Գրական սենսացիա,ինտելեկտուալ դետեկտիվ, որը դարձել է համաշխարհայինմեգահիթ։

Կարդացեք նաև