«Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» հանրահայտ վեպի հաջողված սերիալը (տեսանյութ)
2012-ին Ֆալուան հրատարակել է Դիկերի «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» վեպը, որն անմիջապես դարձել է բեսթսելլեր, թարգմանվել 32 լեզվով։ Վեպն ամերիկյան շուկայում ամենաշատ վաճառված թարգմանությունների մեջ է։ Նաև էկրանավորվել է որպես 10-մասանոց հեռուստա
Այսօր մեծ գրող ես, վաղը՝ հռչակավոր մեղադրյալ: Ժոել Դիկերի վեպը դարձավ նույնքան պոպուլյար սերիալ: Գլխավոր հերոսը՝ Մարկուս Գոլդմանը, փորձում է հաղթահարել սպիտակ էջի բարդույթը ու միաժամանակ փրկել ընկերոջը, որին մեղադրում են 30 տարի առաջ Նոլային սպանելու մեջ: Քրեական բացահայտումից կծնվի նոր գիրք, ու ոգեշնչումը կրկին կայցելի գրողին:
Մեկ սեզոն, տասը դրվագներում սցենարիստները փորձել են գրողից հետ չմնալ ու կերպարների բնավորությունները, վարքն ու արարքները զգուշորեն և անտեսանելի թելերով կապել տասնյակ մյուս հերոսների հետ, որոնք բոլորը կարծես թե կապ ունեն երիտասարդ աղջկա մահվան հետ: Անընդհատ նոր վարկած ու մի քանի դրվագ հետո՝ միանգամայն նոր վարկած, որը ջնջում է նախորդ կասկածները: Ու այդպես՝ մինչև վերջին դրվագը:
Գլխավոր հերոսին՝ Մարկուսին մարմնավորում է Պատրիկ Դեմպսին: Ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն է․ սա նրա դեբյուտային ֆիլմն է: Ռեժիսորը ֆիլմի իրադարձությունները կառուցել է երկու զուգահեռ ժամանակշրջաններում: Առաջինը 33 տարի առաջ կատարված դեպքերն են․ Հարի Կվեբերտը ծանոթանում է երիտասարդ ու խորհրդավոր գեղեցկուհու՝ Նոլայի հետ: Երկրորդ ժամանակաշրջանում Հարիին մեղադրում են տարիներ առաջ Նոլային սպանելու մեջ:
Դետեկտիվի սյուժեն ծավալվում է դանդաղ, բոլոր վարկածները, ապացույցներն ու մոտիվները նկարագրված են մանրակրկիտ ու հանգամանալից: Ֆիլմը դիտողը կարծես մասնակցում է Հարի Քվեբերտի առեղծվածային գործի քննությանը:
Սատանան, ինչպես միշտ, թաքնված է մանրուքներում: Ֆիլմը, ինչպես և «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գիրքը, շունչ քաշելու ու որևէ տարբերակ կանխատեսելու հնարավորություն չի թողնում մինչև վերջին դրվագի վերջին րոպեն:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)