JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է գրական սենսաց

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է գրական սենսացիա՝ Ժոել Դիկերի «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է ժամանակակից ամենաերիտասարդ ու հայտնի շվեյցարացի գրող Ժոել Դիկերի վեպը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»: Գիրքը լույս է տեսել 2012 թվականին ու թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով 60-ից ավելի երկրներում: Շնորհանդեսը տեղի կո

Հարի Քվեբերտի մասին գիրքն անհավանական համաշխարհային հաջողություն ունի: Եթե վեպի վրա կա Ջոել Դիքերի անունը, կարող եք ակնկալել երեք բան՝ լավ ժամանց, շատ էմոցիա ու հենց էջերից մեկում մեռած մարմին: Ֆրանսագիր շվեյցարացի գրողը 27 տարեկանում միանգամից դարձավ սուպերպոպուլյար հեղինակ ու հայտնի գրող, իսկ նրա Հարի Կվեբերտի գործի մասին պատմող վեպը դարձավ համաշխարհային հիթ:

«Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գիրքը Ժոել Դիկերի երկրորդ վեպն է: Հրատարակումից հետո գրախանութների դարակները միանգամից դատարվեցին: Դարձավ համաշխարհային բեսթսելլեր ու Ֆրանսիական ակադեմիայի լավագույն վեպ նոմինացիայում շահեց գրան-պրին:

Անհետ կորած 15-ամյա Նոլայի մարմինը գտնում են 33 տարի հետո: Գլխավոր կասկածյալը Հարի Քվեբերտն է: Հայտնի ու հեղինակավոր գրողը միանգամից դառնում է գլխավոր մեղադրյալը: Առեղծվածային և սարսափելի պատմության գլխավոր հերոս է դառնում մեղադրյալ ուսանողը, երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանը։ Նա որոշում է օգնել իր ուսուցչին և բացահայտել 33 տարվա վաղեմության հանցագործությունը։  

Դեդեկտիվի սիրահարների համար իսկական գլուխկոտրուկ է, դուք երբեք չեք գուշակի հանցագործին, մինչև չընթերցեք վերջին էջը։ Խճճված սյուժե, որ գիրք է՝ գրքի մեջ: Ընթերցողը կկարողանա շունչ քաշել միայն գործն ավարտելով՝ հուզված ու երախտապարտ գրական ադրենալինի խելահեղ չափաբաժնի համար։

Գրքի գլխավոր գործընկեր՝ «Զանգակ գրատուն»։ Սա արդեն երրորդ թրիլլերն է, որ Newmag-ը հրատարակում է Զանգակի հետ, մինչ այս համատեղ ներկայացրել են «Սպանություններ՝ ամեն հինգշաբթի», «Մեզնից մեկը ստում է» գործերը։


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


«Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆրանսիական գրականաության փառատոնին` FRANCOFEST-ին՝ սեպտեմբերի 9-ին, 12:00, Սիրահարների այգում։ 

Կարդացեք նաև

Տարածել