JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է Եվրոպայի գոթ

FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է Եվրոպայի գոթ արքայադուստր, բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը վերջապես հայերեն է ներկայացնում Ամելի Նոտոմբի հայտնի գործը՝ Շառ Պերոյի հայտնի հեքիաթի մոտիվներով: «Կապույտ մորուքը» հենց հայտնի հեքիաթի ժամանակակից ինտերպրետացիան է: Պատմություն սոցիոֆոբ ու կնամոլ իսպանացի ազնվականի մասին: Էքզիստենցիալ զրույցներ

Ամելին ծնվել է Բելգիայում։ Հայրը՝ բարոն Պատրիկ Նոտոմբը, դիվանագետ էր, այնպես որ ապագա վիպասանուհին փոքրուց ապրում է Չինաստանում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Լաոսում, Բիրմայում ու Բանգլադեշում։ Ֆիլիպ թագավորը 2015 թվականին նրան շնորհում է բարոնուհու տիտղոս:  

Ամելի Նոտոմբն ապրում է Փարիզում, գրում է ֆրանսերեն: Չի օգտագործում համակարգիչ, իր վեպերը գրում է գրիչով, ստեղծագործում է օրը ութ ժամ,մեկ տարում գրում է՝ իր խոսքով՝  3.7 վեպ, բայց հրատարակում է մեկ քառորդը․ ահա ինչու՝  նա դեռ ընդամենը 16 վեպ է հանձնել ընթերցողի դատին:    

Աստվածային Ամելի՝ այսպես են կոչում Նոտոմբին, ում 20-րդ վեպը «Կապույտ մորուքն» է՝ հայտնի հեքիաթի մոտիվով: Նոտոմբը պարադոքսի վարպետ է: Միջնադարյան հեքիաթը նա վերածել է ժամանակակից պատմության՝ մեկուսացած, տարօրինակ արիստոկրատի ու երիտասարդ, համարձակ մի կնոջ մասին:  

Վեպը հոգեբանական խաղերով լի առեղծված է, բարձրաշխարհիկ երկխոսություններով կառուցված անթերի պատմություն՝ ողողված շքեղ, թանկ ու ոսկեգույն շամպայով: Գործի ժանրը դժվար է որոշել. գուցե դետեկտիվ, գուցե թրիլլեր, գուցե սիրավեպ:  

Վախ, հուզմունք հաստատ կզգաընթերցողը, բայց ավելի շատ՝ գերագույն հաճույք, որըպարգևում է նուրբ բառախաղերով կառուցված փայլուն դիալոգը: Հեղինակը շքեղ մթնոլորտում ստեղծում է կամերային միջավայր, որտեղ կրոնն ու մետաֆիզիկան ընտրության առաջ են կանգնեցնում ընթերցողին:


ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին


Այս տպավորիչ գործի շնորհանդեսը տեղի կունենք FRANCOFEST-ին՝  սեպտեմբերի 9-ին, 16:00, Սիրահարների այգում։

Կարդացեք նաև

FRANCOFEST. Newmag-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի ֆրանսիական գրքի փառատոն

Տարածել