















Նկարագրություն
Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ ու ընդունել նրա պայմանները. երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են...
Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որի իսկական վարպետն է: Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը: Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր կոնցեպտների շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո, բազմակնության թեմաներով:
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Barbe bleue
Կատեգորիան Գեղարվեստական
ISBN 978-9939-967-05-9
Հրատարակության տարին 2023
Էջերի քանակը 148
Չափսը 4.5x22.3, կոշտ կազմ
Հեղինակներ

Ամելի Նոտոմբ
Ամելի Նոտոմբը (ծնվ. 1966 թ․) սերում է Բելգիայի Էտերբեեկ քաղաքի ազնվական ընտանիքից։ Նրա հայրը՝ Պատրիկ Նոտոմբը, դիվանագետ էր։ Այդ պատճառով Ամելին մանկության տարիներին շատ է ճամփորդել։ Եղել է Չինաստանում, ԱՄՆ-ում, Լաոսում, Մյանմայում, Ճապոնիայում, Բանգլադեշում։ Երիտասարդ Նոտոմբն ընդունվում է Բրյուսելի համալսարանի ռոմանական լեզուների բաժին։ 5 տարի անց երազանքներով լի Ամելին գնում է նվաճելու Տոկիոն։ Սակայն շուտով հասկանում է, որ նոր աշխատանքն այն չէ, ինչի մասին երազել է։ Եվ սկսում է գրել։ Բեղուն հեղինակ է․ 1992-ին՝ 26 տարեկանում, հրատարակում է իր առաջին՝ «Հիգիենան և մարդասպանը» վեպը, որից հետո ամեն տարի լույս է տեսնում նրա մի նոր գիրք: Ամելիի վեպերը բեսթսելլերներ են, թարգմանվել են մի քանի լեզուներով։ Նա Բելգիայի պետական մրցանակի դափնեկիր է և բարոնուհի. այդ կոչումը նրան շնորհել է Բելգիայի թագավոր Ֆիլիպը: «Կապույտ մորուքը» վեպը նա գրել է 2012 թվականին։
Թողնել կարծիք