Գլխավոր Հոդվածներ

Լայնեզր գլխարկով, գոթական ոճով բարոնուհին ու էքսցե

Լայնեզր գլխարկով, գոթական ոճով բարոնուհին ու էքսցենտրիկ գրող Ամելի Նոտոմբը (տեսանյութ)

11/26/2024

newmag-y-n

Ճերմակ դեմքով և կարմիր շրթներկով` ահա այս կերպարով է Ֆրանսիայի ամենաճապոնուհի գրողը ներկայանում` հայտնվելով իր իսկ գրքերի շապիկներին: 68-ամյա Նոտոմբը տարիներ շարունակ հայտվել է լրատվամիջոցների քննադատությունների կիզակետում, բայց ոչինչ նրան հետ չի պահել թուղթ ու գրչից։

Նա չորս տարեկանում հազիվ է փրկվում մահից, պատանեկության շրջանում երազում պրիմաբալերինա դառնալու մասին, իսկ Ճապոնիայում ապրելու տարիներին, երբ հայրը Բելգիայի հյուպատոսն էր Ծագող արևի երկրում, տարված էր ճապոնական մշակույթով: Տարիներ անց, այդ առիթով կխոստովանի․ ձախողված ճապոնուհի է, պրիմաբալերինա, նահատակ, բայց այդ ամենը նրան դարձրեց քիչ թե շատ հաջողակ արվեստագետ: Նա Ֆրանսիայում ամենահայտնի ժամանակակից գրողն է.

«Բառերը կործանելու հատկություն ունեն: Մի բառը կարող է ձեզ փրկել, մեկուրիշ բառը կարող է սպանել: Այն օրը, երբ սա հասկացա, ինքս ինձ ասացի, որ լեզվի մեջ նիտրոգլիցերին կա, և եթե զգուշավոր չլինեմ, ապա անկախ իմ կամքից կարող եմ սպանել կամ փրկել»։

Ամելի Նոտոմբը ստեղծագործելիս երաժշտություն չի լսում, ասում է դա կսպանի իր ներսի մեղեդին, որ բառեր է դառնում ու հնչում ընթերցողի սրտում: Բելգիացի վիպասանը գրելը համեմատում է ծննդաբերության հետ. չգիտես` ինչ դիմագծերով փոքրիկ կունենաս, թեև քոնն է : Իսկ նրա յուրաքանչյուր փոքրիկը կարճ նախադասություններով, կտրուկ և անսպասելի երկխոսություններով առեղծվածային պատմություն է.


«Գրելիս միշտ լսում եմ իմ ներքին ձայնը, որը մետալ ռոք է: Անքնության ընթացքում է հնչյունը` միտքը ծագում գլխումս, այնուհետև առավոտյան այն թղթին եմ հանձնում և որքան գրում եմ, այնքան ի զարմանս ինձ, սյուժեն ինքնաբերաբար հարստանում է»։ 

Նա երեխաներ ունենալու փոխարեն որոշել է իրեն ամբողջովին նվիրել իր գրչին, առանց որի, խոստովանում է՝ կկորցնի կյանքի գույներն ու ապրելու իմաստը։ Newmag-ը վերջին մեկ տարում հայերեն է թարգմանել Նոտոմբի երկու գործ՝ «Կապույտ մորուքը» և «Թշնամու հարդարանքը»։

Կարդացեք նաև

Տարածել

Թշնամու հարդարանքը
Թշնամու հարդարանքը

Ամելի Նոտոմբ

5800 ֏

Նկարագրություն

Անծանոթների հետ զրույցը, որպես կանոն, լավ ավարտ չի ունենում, այն էլ՝ Ամելի Նոտոմբի վեպերում: Անգյուստն օդակայանում ձանձրանում է՝ սպասելով հետաձգված թռիչքին: Դա էլ հերիք չէ, ստիպված է դիմանալ տարօրինակ անունով հոլանդացու՝ Տեքստոր Տեքսելի ձանձրալի շաղակրատանքին: Շատախոսին ինչպե՞ս ստիպել, որ սսկվիիհարկե, սկսելով խոսել: Ու Անգյուստն ընկնում է այդ թակարդը: Դառնում է Տեքսելի ձեռքի խաղալիքը, ի սկզբանե նշանակված մեղավորը, կատարյալ զոհը: Այդպես Անգյուստն անցնում է դժոխքի բոլոր պարունակներով: 

Կապույտ մորուքը
Կապույտ մորուքը

Ամելի Նոտոմբ

5800 ֏

Նկարագրություն

Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ ու ընդունել նրա պայմանները. երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են...


Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որի իսկական վարպետն է: Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը: Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր կոնցեպտների շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո, բազմակնության թեմաներով: