Հեղինակ

Ամելի Նոտոմբ

Ամելի Նոտոմբ

Ամելի Նոտոմբը (ծնվ. 1966 թ․) սերում է Բելգիայի Էտերբեեկ քաղաքի ազնվական ընտանիքից։ Նրա հայրը՝ Պատրիկ Նոտոմբը, դիվանագետ էր։ Այդ պատճառով Ամելին մանկության տարիներին շատ է ճամփորդել։ Եղել է Չինաստանում, ԱՄՆ-ում, Լաոսում, Մյանմայում, Ճապոնիայում, Բանգլադեշում։ Երիտասարդ Նոտոմբն ընդունվում է Բրյուսելի համալսարանի ռոմանական լեզուների բաժին։ 5 տարի անց երազանքներով լի Ամելին գնում է նվաճելու Տոկիոն։ Սակայն շուտով հասկանում է, որ նոր աշխատանքն այն չէ, ինչի մասին երազել է։ Եվ սկսում է գրել։ Բեղուն հեղինակ է․ 1992-ին՝ 26 տարեկանում, հրատարակում է իր առաջին՝ «Հիգիենան և մարդասպանը» վեպը, որից հետո ամեն տարի լույս է տեսնում նրա մի նոր գիրք: Ամելիի վեպերը բեսթսելլերներ են, թարգմանվել են մի քանի լեզուներով։ Նա Բելգիայի պետական մրցանակի դափնեկիր է և բարոնուհի. այդ կոչումը նրան շնորհել է Բելգիայի թագավոր Ֆիլիպը: «Կապույտ մորուքը» վեպը նա գրել է 2012 թվականին։