Ֆրանկոֆեստին Newmag-ը կներկայացնի Ամելի Նոտոմբի նոր վեպը՝ «Թշնամու հարդարանքը» (թրեյլեր)
10/03/2024

Հոկտեմբերի 12-ին ֆրանսիական բովանդակության 2-րդ փառատոնին Newmag-ը կներկայացնի բեսթսելլերների թագուհի Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը» գիրքը։ Նախորդ FrancoFest-ին հրատարակչությունը թարգմանել էր գրողի «Կապույտ մորուքը»։
Այս գիրքը Ամելի Նոտոմբը գրել է 2001-ին։ «Թշնամու հարդարանքը» վեպը չափազանց ազդեցիկ գործ է մարդու ու իր եսի մասին։ Փոքրիկ, բայց ազդեցիկ գիրքը շարադրված է հասարակ, բայց գրական լեզվով:
Օդանավակայան, հետաձգվող թռիչք, նյարդային ուղևոր ու զզվեցնող, վախեցնող անծանոթ զրուցակից. ո՞վ է նա. ամեն ինչ կպարզվի միայն վեպի ավարտին ու կենթարկի շոկի։ Անծանոթների հետ զրուցը դժվար թե լավ ավարտ ունենա, հատկապես եթե նրանք Ամելի Նոտոմբիի վեպի հերոսներն են։
Տարօրինակ անունով հոլանդացու՝ Տեքստոր Տեքսելի ձանձրալի շաղակրատանքը վերածվում է դժոխքի, բառի բուն իմաստով։
Աստվածային, բարոնուհի, գոթական թագուհի Ամելի Նոտոմբը ֆրանսիական գրական աշխարհում առանձնանաում է ոչ միայն իր արտասովոր վեպերով, այլև կերպարով։ Նա չորս տարեկանում հազիվ է փրկվում մահից, պատանեկության շրջանում երազում պրիմաբալերինա դառնալու մասին, իսկ Ճապոնիայում ապրելու տարիներին, երբ հայրը Բելգիայի հյուպատոսն էր Ծագող արևի երկրում, տարված էր ճապոնական մշակույթով։
Տարիներ անց, այդ առիթով կխոստովանի․ ձախողված ճապոնուհի է, պրիմաբալերինա, նահատակ, բայց այդ ամենը նրան դարձրեց քիչ թե շատ հաջողակ ֆրանսագիր գրող: Նա Ֆրանսիայում ամենահայտնի ժամանակակից գրողն է:
«Բառերը կործանելու հատկություն ունեն: Մի բառը կարող է ձեզ փրկել, մեկուրիշ բառը կարող է սպանել: Այն օրը, երբ սա հասկացա, ինքս ինձ ասացի, որ լեզվի մեջ նիտրոգլիցերին կա, և եթե զգուշավոր չլինեմ, ապա անկախ իմ կամքից կարող եմ սպանեմ կամ փրկեմ»:
Լայնեզր գլխարկներով, գոթական ոճով, ճերմակ դեմքով և կարմիր շրթներկով` ահա այս կերպարով է Ֆրանսիայի ամենաճապոնուհի գրողը ներկայանում` հայտնվելով իր իսկ գրքերի շապիկներին:
«Գրելիս միշտ լսում եմ իմ ներքին ձայնին, որը մետալ ռոք է: Անքնության ընթացքում է հնչյունը` միտքը ծագում գլխումս, այնուհետև առավոտյան այն թղթին եմ հանձնում և որքան գրում եմ, այնքան ի զարմանս ինձ, սյուժեն ինքնաբերաբար հարստանում է»:
«Թշնամու հարդարանքը» ֆրանսերենից հայերեն է թարգմանել Թագուհի Բլբուլյանը։ Գրքի շնորհանդեսը հոկտեմբերի 12-ին է, 14:00, Congress հյուրանոց, Սրահ 1։ Մուտքն ազատ է։ Փառատոնին գիրքը կվաճառվի զեղչով։
FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Ամելի Նոտոմբ
5800 ֏
Նկարագրություն
Անծանոթների հետ զրույցը, որպես կանոն, լավ ավարտ չի ունենում, այն էլ՝ Ամելի Նոտոմբի վեպերում: Անգյուստն օդակայանում ձանձրանում է՝ սպասելով հետաձգված թռիչքին: Դա էլ հերիք չէ, ստիպված է դիմանալ տարօրինակ անունով հոլանդացու՝ Տեքստոր Տեքսելի ձանձրալի շաղակրատանքին: Շատախոսին ինչպե՞ս ստիպել, որ սսկվի․իհարկե, սկսելով խոսել: Ու Անգյուստն ընկնում է այդ թակարդը: Դառնում է Տեքսելի ձեռքի խաղալիքը, ի սկզբանե նշանակված մեղավորը, կատարյալ զոհը: Այդպես Անգյուստն անցնում է դժոխքի բոլոր պարունակներով:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
