Թարգմանիչ

Թագուհի Բլբուլյան
Թագուհի Բլբուլյանը թարգմանիչ, լեզվաբան է։ Թարգմանչական գործունեությամբ է զբաղվում 1987 թվականից: Դասախոսում է ԵՊՀ Ֆրանսիական բանասիրության ամբիոնում: ԵՊՀ –ի և Մոնպելյե ՊոլՎալերի համալսարանի միջհամալսարանական կապերի համակարգողն է, նաև այդ հաստատությունում եղել է հրավիրյալ դասախոս։ Ֆրանկոֆոնիայի միջազգային համալսարանական կազմակերպության հիմնած «Ակադեմիական նվաճումների կենտրոնի (CRU)» պատասխանատուն: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ ֆրանսերեն բանասիրության, ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մոտեցումների, ինչպես նաև գեղարվեստական տեքստի թարգմանության վերաբերյալ: Հանրակրթական և բուհական դասագրքերի ու ուսումնական ձեռնարկների հեղինակ է, ֆրանսերեն-հայերեն բառարանի համահեղինակ: