Թարգմանիչ

Աշոտ Բլբուլյան
Աշոտ Բլբուլյանը լեզվաբան ու գրականագետ է, ֆրանսերենի ու ֆրանսիական գրականության մասնագետ: Անցած 40 տարում թարգմանել է գեղարվեստական ու ոչ գեղարվեստական բազմաթիվ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր՝ հայերենից ֆրանսերեն, ռուսերեն, և հակառակը: 2001-2014 թթ. եղել է «Հույս և Սեր» հչատարակչության ղեկավարը, դրանից առաջ՝ մի քանի այլ հրատարակչությունների փոխտնօրեն և գլխավոր խմբագիր: Հրատարակել է հայերեն-ֆրանսերեն, ֆրանսերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն բառարաններ: Ֆրանսերենից հայերեն թարգմանել է Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ Վիկտոր Հյուգո, Ժան Ժակ Ռուսո, Մորիս Դրյուոն և այլն: