JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

FRANCOFEST. Newmag-ն առաջին անգամ Հայաստանում կանց

FRANCOFEST. Newmag-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի ֆրանսիական գրքի փառատոն

newmag-y-n

Newmag-ը, «Աքսել Մոնդրիանն» և «Պողոսյան հիմնադրամը» ներկայացնում են Ֆրանսիական գրքի առաջին փառատոնը։ FRANCOFEST-ը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Երևանի «Սիրահարների այգում»։ Փառատոնը կսկսվի կեսօրին ու կտևի մինչև ուշ երեկո։ Ձեզ սպասվում է ֆրանսիական բովանդա

2021-ի ամռանն առաջին անգամ Newmag  հրատարակչությունն անցկացրեց գրքի փառատոն։ Ընթերցասերների բուռն արձաքանգից հետո այն դարձավ ամենամյա ու տարվա ընթացքում երկու անգամ՝ ամռանն ու ձմռանը։ Այս տարի Summer և Winter փառատոններին ավելանում է նաև FRANCOFEST-ը, որի ընթացքում կներկայացվի միայն ֆրանսիական բովանդակություն։

Newmag հրատարակչությունը պատրաստել է չորս նոր գիրք` բացարձակ բեսթսելլեր.

  • Բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի ինտելեկտուալ և հումարոյին գործը՝ «Կապույտ մորուքը»
  • Շվեյցարացի գրող, նոր մեգաաստղ Ժոել Դիկերի գրական սենսացիա վեպը՝ «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին»
  • Անդրեյ Մակինի նոր վեպը՝ «Հայ ընկերը»
  • Եվ վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Անյես Մարտեն-Լուգանի սիրային դրաման՝ «Երջանիկներն ընթերցում են և սրճում»։

Փառատոնը կունենա մի քանի լոկացիա՝ ռելաքս զոն, շնորհանդեսների ու ներկայացումների հարթակ, գրքի տոնավաճառ: Եվ իհարկե, կգործի գրքային մեծ զեղչ՝ միայն FRANCOFEST-ին newmag-ի գրքերը կարող եք ձեռք բերել 40% զեղչով։

FRANCOFEST-ի համար Newmag-ը կազմել է հագեցած ժամանակացույց։ Առանց դադարի ու միաժամանակ տարբեր լոկացիաներում հանդես կգան հայտնի ֆրանսիական բրենդներ, կհնչի շուրջօրյա ֆրանսիական երաժշտություն, կանցկացվի Ֆրանսերենի էքսպրես դաս մեծերի ու փոքրերի համար, սպասվում է փարիզյան կյանքի մասին սթենդափ, թատերականացված ընթերցում, քննարկում-զրույց գրողների հետ, ինչպես նաև խաղարկություն և հյուրասիրություն և վերջում գալահամերգ. ֆրանսիականի հայկական նոտան՝ Lyoka ու Gorgeouz Beats-ից։

Փառատոնին կմասնակցեն Ֆրանկոֆոն երկրների դեսպաններ։ FRANCOFEST-ն ուղիղ եթերում կհեռարձակի Armenian Buisness News հեռուստաընկերությունը։ 

Ֆրանսիական գրքի առաջին փառատոնի հովանավորներն են ACBA, ACBA LEASING, OPRINT, աջակիցը Ohanyan Brandy-ն, ինֆորմացիոն աջակիցը` ABNews-ը։

Հիշիր փառատոնի ամսաթիվը. սեպտեմբերի 9-ին, Սիրահարների այգի. Կեսօրից մինչև...որքան կամենաք։ Մուտքն ազատ է:


 

Տարածել