Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մ

Տեղի ունեցավ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» դետեկտիվ վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած ժամանակակից ամենաերիտասարդ ու հայտնի շվեյցարացի գրող Ժոել Դիկերի՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» դետեկտիվ վեպի հեռուստաշնորհանդեսը: Գիրքը ներկայացրել

«Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյանի կարծիքով, այս վեպն իր բազմաշերտությամբ այլ մշակույթ է բերում դետեկտիվ գրականության մեջ: Խմբագիրը դժվարանում է գործը միանշանակ անվանել դետեկտիվ, որովհետև այն չի կենտրոնանում միան սպանության,  ոստիկանների  ու սպանության բացահայտման վրա: Ըստ նրա, այստեղ հիմնական թիրախը սպանության բացահայտումը չէ, գզուգահեռ կան նաև այլ թեմաներ.  

«Ինտելեկտուալ դետեկտիվ է, որովհետև բացահայտվում են տարբեր շերտեր՝ սկսած գիրք գրելուց, հմտությունների փոխանցումից, վերջացրած մարդկային բարդ հարաբերություններով: Այստեղ խնդիրը միայն սպանության բացահայտումը չէ, այստեղ հասարակության տարբեր շերտերի մտածելակերպերի բախումներն են և տարբեր մարդկանց հարաբերությունները: Դու կարողանում ես գրքի հերոսի հետ մտածել, ապրել, զգալ: Գործն «արագընթաց է» այսինքն պետք է չէ նայել հաստափորությանը, մի շնչով կարդացվող գիրք է, կարդալիս չես ձանձրանում, չես ուզում թողնել կամ երկար ժամերով փակել այն»:

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանին Դիկերը զարմացրել է, քանի որ նա զուտ դետեկտիվ չի գրել, գեղարվետական շունչ կա գրքում, նկարագրված են բնության հիանալի տեսարաններ. «Իմ ամենասիրած ժանրն է դետեկտիվը, և՛ ամերիկյան, և՛ ֆրանսիական, և՛ ճապոնական դետեկտիվին են քաջ ծանոթ, բայց սա լրիվ տարբեր է: Матрешка-ի պես է, թվում է՝ վերջացավ, հիմա կպարզվի մարդասպանը, բայց պարզվում է նոր վեպ է սկսվում, 2-րդ, անգամ թվում է՝ վերջացավ, էլի նոր վեպ է սկսվում: Դրա համար էլ հաստափոր է: Շատ հետաքրիր հեղինակ է, և այդքանից բացի, կլանված ոչ միայն ընթերցում ես, այլ նաև թագմանում. չէի կարողանում կտրվել: Newmag-ը գրքերի շատ լավ  ընտրություն է անում»: 

Գրքի գլխավոր գործընկերը «Զանգակ» գրատունն է: Ըստ գրատան մշակութային գործերի ղեկավար, գրականագետ Աստղիկ Օհանյանի, «Զանգակ»-ի և Newmag-ի գործակցության գլխավոր նպատակներից մեկն էլ ընթերցողին հայերեն հասցնել այն գրքերը, որոնք որակյալ են, պահանջարկ ունեն և աշխարհում զբաղեցնում են առաջին հորիզոնականները. «Մեր նպատակը հայերեն գրականության տարածումն է: Ինչ վերաբերում  է Դիկերի գրքին, այն շատ բազմաշերտ է և ունի մի քանի կարևոր կետեր: Դրանցից մեկը այն է, որ հեղինակը կարևորում է սերը։ Մյուսը՝ գրելու ձիրքը: Ամբողջ  ընթացքում տեսնում ենք, թե ինչպես գրել վեպ, ինչպես ստեղծել գրականություն, ինչպես ստեղծագործել»:  

2012-ին հրատարակված Դիկերի «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» վեպն անմիջապես դարձել է բեսթսելլեր, թարգմանվել 32 լեզվով։ Վեպն ամերիկյան շուկայում ամենաշատ վաճառված թարգմանությունների մեջ է։ Նաև էկրանավորվել է որպես 10-մասանոց հեռուստասերիալ։ Այն համարվում է Շվեյցարիայի պատասխանը «Դրագոնի դաջվածքով աղջիկը» սկանդինավյան թրիլլերին։ Դիկերի ոճը համեմատել են Վլադիմիր Նաբոկովի և Ֆիլիպ Ռոտի գրելաոճի հետ։

Կարդացեք նաև

Տարածել