Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
06/24/2026
Հունիսի 27-ին Երազ այգում կանցկացվի Summer Fest 2026-ը՝ ամառվա ամենասպասված գրական, մշակութային և մարզական փառատոնը։ Վեցերորդ տարին անընդմեջ Newmag-ն ու Yeraz Projects-ը մեկ հարթակում կհավաքեն համաշխարհային բեսթսելլերների հեղինակներին, սպորտի լեգենդներին, ընթերցողներին ու հազարավոր այցելուների՝ ստեղծելով գրական աշխարհի իսկական առաջնություն։
Այս տարվա Summer Fest-ի գլխավոր թեման ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է։ Փառատոնի բեմում կհանդիպեն գրականությունն ու սպորտը, պատմություններն ու հաղթանակները, գրքերն ու նրանց հերոսները։
Փառատոնին կներկայացվեն Newmag-ի հինգ նոր գրքերը։ Հայ ընթերցողներին առաջին անգամ կներկայացվի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները»՝ ֆրանսերեն բնագրից ամբողջական և լրամշակված թարգմանությամբ։
Բուկերյան մրցանակակիր Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը կբացի հիշողության, ժամանակի և ինքնության մասին քննարկում։
Դետեկտիվ գրականության սիրահարներին կներկայացվի Ռիչարդ Օսմանի համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը՝ «Մարդը, որը նորից էր մահացել» վեպը։
Տեղի կունենա թենիսի լեգենդ Անդրե Աղասիի աղմկահարույց ինքնակենսագրականի՝՝ «Անկեղծորեն» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը, որը բացահայտում է աշխարհի ամենահայտնի խաղի գաղտնիքները, առասպելներն ու հետաքրքիր փաստերը։
Փառատոնի գլխավոր հյուրը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է՝ Հենրիխ Մխիթարյանը։ Նա կհանդիպի ընթերցողներին՝ զրույցի ձևաչափով և կմակագրի իր՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» կենսագրական գիրքը։
Մարզական մթնոլորտը կշարունակվի նաև բացօթյա հարթակներում։ Հայկ Ֆրիսթայլն ու ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը կներկայացնեն «Գնդակի կախարդանքը» ֆուտբոլային շոուն, իսկ այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու թենիսի և սուսերամարտի վարպետության դասերի, դիտելու ցուցադրական ելույթներ ու բացահայտելու բազմաթիվ անակնկալներ։
Փառատոնի յուրաքանչյուր գրքի շնորհանդես կունենա առանձին բեմականացված ձևաչափ՝ համապատասխան ստեղծագործության ժամանակաշրջանին, ժանրին ու տրամադրությանը։ Միաժամանակ կգործեն մի քանի թեմատիկ հարթակներ՝ գրական քննարկումների, մարզական ակտիվությունների, համերգային ծրագրի, գրքի մեծ տոնավաճառի և գործընկերների տաղավարների համար։
Օրվա ավարտին Summer Fest-ի բեմում երաժշտական շոուով հանդես կգա «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից Պարգը։
Newmag Summer Fest 2026-ը կանցկացվի հունիսի 27-ին, ժամը 17:00-ից, Երազ այգում։ Մուտքն ազատ է։
Համակազմակերպիչ
- Yeraz Projects
Գլխավոր հովանավորներ՝
- Evocabank
- Roq Capital
- Cinema Star Armenia
Հովանավորներ
- Dargett
- Oprint
Ինֆորմացիոն հովանավորներ
- Radio Comedy
- Corner Football Armenia
Ալեքսանդր Դյումա
10800 ֏
Նկարագրություն
Newmag-ը ներկայացնում է Ալեքսանդր Դյումայի արկածային պատմավեպը՝ առաջին անգամ ֆրանսերեն բնագրից ամբողջական և լրամշակված թարգմանությամբ։
Ֆրանսիա, 17-րդ դար։ Երիտասարդ գասկոնցի դ’Արտանյանը մեկնում է Փարիզ՝ երազելով միանալ թագավորի հրացանակիրներին։ Ճակատագիրը նրան միավորում է երեք խիզախ ու անբաժան ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ, որոնց կյանքի գլխավոր սկզբունքներն են հավատարմությունն ու պատիվը։ Նրանք միասին անցնում են քաղաքական դավադրությունների, արքունական գաղտնիքների, վտանգավոր մենամարտերի և սիրային խարդավանքների միջով։ Խիզախորեն դիմակայում են կարդինալ Ռիշելյեի և խորհրդավոր Միլեդի դը Վինտերի մեքենայություններին։ «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» նշանաբանը դառնում է ոչ միայն ընկերության, այլև անձնվիրության ու ազնվության խորհրդանիշ։
Գեորգի Գոսպոդինով
6800 ֏
Նկարագրություն
«Ժամանակի ապաստարան» հրավիրում է մի աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ՝ նախքան այն վերջնականապես մոռացության մատնելը։ Պատմությունը սկսվում է այսպես․ «Մի պահ նրանք փորձեցին հաշվարկել, թե երբ է առաջացել ժամանակը, և երբ է ստեղծվել Երկիր մոլորակը։ Իռլանդացի եպիսկոպոս Աշերը 17-րդ դարի կեսին հաշվարկել է ոչ միայն հստակ տարեթիվը, այլև ամսաթիվը՝ Ք․ ա․ 4004 թվականի հոկտեմբերի 22։ Շաբաթ է եղել (բնականաբար)։ Ըստ ոմանց՝ Աշերը նշել է նաև հստակ ժամը՝ երեկոյան 6-ին մոտ»։
Սակայն ժամանակը պատմիչի համար, իր իսկ ընկալմամբ, սկսվում է այն պահին, երբ հանդիպում է Գաուստինին՝ «ժամանակի թափառականին»։ Գաուստինը հեռացել է ժամանակակից իրականությունից․ նահին թերթեր է կարդում, հնամաշ հագուստով է և թափառում է 20-րդ դարի մոռացված պողոտաներով։ Գաուստինը Ցյուրիխում բացում է առաջին «Անցյալի կլինիկան»։ Ալցհայմերով մարդկանց այստեղ առաջարկում են յուրօրինակ բուժում․ շենքի յուրաքանչյուր հարկը մանրակրկիտ վերարտադրում է անցյալ տասնամյակներից մեկը։
Գաուստինի օգնականը գրքի խորհրդավոր անանուն պատմիչն է, որի գործն անցյալի բեկորները հավաքելն է՝ 1960-ականների կահույքից ու 1940-ականների վերնաշապիկների կոճակներից մինչև նոստալգիկ բույրեր ու կեսօրվա լույսի հազիվ նշմարելի շողեր։ Դարաշրջանի վերարտադրումը որքան համոզիչ է դառնում, այնքան ավելանում են կլինիկա դիմողները։ Նույնիսկ առողջ մարդիկ են դիմում՝ առօրյա կյանքի տարտամությունից փախչելու համար։ Սուր, հուզիչ ու միաժամանակ տրագիկոմիկ պատում այն ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։
Լուչիանո Վերնիկե
5800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում հենց 11-ը 11-ի դեմ։ Ո՞վ է հորինել 11-մետրանոց հարվածը։ Ե՞րբ է թիմը մեկ օրում երեքհանդիպում անցկացրել։ Ինչպե՞ս են տրանսֆերներ իրականացրել ցեմենտով, մսով կամ մի քանի դրամով։ ԼուչիանոՎերնիկեն մեկ գրքում հավաքել է ֆուտբոլի մասին զարմանալի, անսպասելի և ուշագրավ 100 փաստ։ Այստեղ կանլեգենդար հաղթանակներ ու անհավատալի ձախողումներ, մոռացված կանոններ, անհնարին ռեկորդներ, տարօրինակդեմքեր ու սկանդալային դրվագներ։ Գիրքը լոկ փաստերի ժողովածու չէ, այլ զվարճալի ու կլանիչ ճամփորդությունաշխարհի ամենասիրելի խաղի պատմության միջով։ Կարծում եք, թե ամեն ինչ գիտե՞ք ֆուտբոլի մասին. այս գիրքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Եթե նոր եքբացահայտում խաղը, այս գիրքը լավագույն սկիզբն է։
Ռիչարդ Օսման
7800 ֏
Նկարագրություն
Հաջորդ հինգշաբթին է։ Էլիզաբեթը նամակ է ստանում իր նախկին գործընկերոջից։ Բարդ ու խճճված անցյալով մեկն է՝ ադամանդների գողություն, դաժան մաֆիոզի հետ կապ և կյանքին սպառնացող իրական վտանգ։ Նա մեծ սխալ է գործել և այժմ օգնության կարիք ունի։ Դիակներն ավելանում են, Էլիզաբեթը Ջոյսին, Իբրահիմին և Ռոնին կցում է հետաքննությանը։ Տարեցների խումբը ձեռնամուխ է լինում անողոք մարդասպանի փնտրտուքին։ Եթե այդ ընթացքում ադամանդներն էլ գտնեն, հաճելի բոնուս կլինի։ Սակայն թոշակառուների հակառակորդն այս անգամ անգութ է ու առանց վարանելու վերջ կտա չորսի կյանքին էլ։
Բարի գալուստ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»
Չորս անհավանական ընկերներ։
Մի նոր, սահմռկեցուցիչ սպանություն։
Անդրե Աղասի
6800 ֏
Նկարագրություն
Անկեղծ է, քան ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ թենիսի մասին հրաշալի հուշապատում։ «Անկեղծորենը» արտասովոր կյանքի տպավորիչ պատմություն է։ Անդրե Աղասիի կյանքը կանխորոշված էր դեռ օրորոցից։ Նրան վիճակված էր դառնալ թենիսի չեմպիոն իր տրամադրության մարդ և շատ պահանջկոտ հոր ջանքերով։ Աղասին հաղթել է 8 ամենանշանակալի մրցամարտերը և հարստության, հռչակի և բարձրագույն պարգևների արժանացել մինչև 22 տարեկան հասակը։ Բայց ինչպես այս պրպտուն ինքնակենսագրականն է բացահայտում, կորտից դուրս նա հաճախ դժբախտ ու շփոթահար է եղել և չի բավարարվել կորտում իր խոշոր ձեռքբերումներով։ Նա կյանքից վիրավորված է եղել։ Աղասին անկեղծորեն պատմում է իր առաջին հաջողությունների, Բրուք Շիլդսի հետ ամուսնության, մարդասիրության նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Նա կետ առ կետ նկարագրում է իր փայլուն կարիերայի թռիչքներն ու անկումները։
Ալեսանդրո Ալչատո
Հենրիխ Մխիթարյան
7800 ֏
Նկարագրություն
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։
Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։
Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։
Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)