JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Բալզամով փորձել են բուժել ամեն ինչ․ Ո՞րն է խորհրդա

Բալզամով փորձել են բուժել ամեն ինչ․ Ո՞րն է խորհրդային հայտնի քսուքի հրաշք հատկությունը

Հայտնի «Ոսկե աստղ» քսուքը Խորհրդային Միության դեղատներում հայտնվել է 1970-ականներին: Դրան ծանոթ են բառացիորեն բոլորը,  քանի որ այն իսկապես արդյունավետ էր, երբեմն նույնիսկ՝ անփոխարինելի և թանկ դեղամիջոց: Բալզամով փորձել են բուժել  ամեն ինչ՝  սկսած սուր շնչառական հիվանդություններից, ավարտած  քրոնիկ ռևմատիզմով: Ամենազարմանալին այն է, որ դեղամիջոցը շատ դեպքերում իսկապես օգնել է: Ինչ-որ պահի քսուքն անհետացավ վաճառքից, սակայն դրա բուժիչ հատկություններն այնքան բարձր էին, որ ռուսաստանցի դեղագործներն այն շուկա վերադարձրին: Ներկայացնում ենք, թե իրականում իրենից ի՞նչ է ներկայացնում այս հայտնի նյութը, ինչի՞ց է այն բաղկացած և ինչպե՞ս է կիրառվում հիմա:



Պատմությունը


Քսուքի բնօրինակը կոչվել է «Վիետնամական աստղ», և այն արտադրվել է վիետնամական գործարաններում: Հեղինակները վիետնամական  «Դանաֆա» դեղագործական ընկերության գիտնականներն են եղել, բայց հետո ամերիկացի դեղագործներն այն անվանել են  «Ոսկե աստղ», որով էլ այն հայտնվել է շուկայում:  
Առաջին տարբերակում քսուքն իր մեջ էվկալիպտի բուժիչ յուղ չի պարունակել, դա ավելացնելուց հետո քսուքը վերածվեց հրաշք դեղամիջոցի:

Բաղադրությունը


Բնական քսուքի բաղադրության մեջ մտնում են միայն այն նյութերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարի օգտագործվել են վիետնամական ժողովրդական բժշկության մեջ: Սա, ըստ էության, այն  քիչ հայտնի ժողովրդական միջոցներից է, որն ամբողջ աշխարհի դեղագործները ճանաչվել են օգտակար և արդյունավետ:
Բաղադրության մեջ բացառապես բուժիչ յուղեր են, ոչ մի քիմիա չի եղել ու չկա: Արտադրողը թվարկում է քսուքում ներառված բաղադրիչները՝ էվկալիպտի, անանուխի և այլ խոտաբույսերի յուղեր:

 


Կարդացեք նաև․



Ձևավորումը


Ոսկե աստղիկով կարմիր տուփը մեծ հաջողությամբ մտավ խորհրդային և հետխորհրդային իրականություն: Գուցե այդ պատճառով դիզայնն այդպես էլ չփոխվեց:
Ապրանքանիշը նույնքան հայտնի է, որքան «Կոկա-կոլա»-ն:

Կիրառումը


Քսուքը հիմնականում օգտագործվում է ցրտահարության, քթի և նմանատիպ հիվանդությունների համար: «Ոսկե աստղն» օգնում է մոծակի խայթոցների դեպքում, այն այնքան ուժեղ է, որ մարմինը ստիպված կենտրոնանում է նոր զգացողության վրա:

Դարման՝ բոլոր ցավերի դեմ


Հայտնի քսուքի ամբողջ ներուժը դեռևս բացահայտված չէ, սակայն Վիետնամում ավանդական բժշկության մասնագետներն ու բժիշկները դրանով մեծ հաջողությամբ այնպիսի լուրջ խնդիրներ են լուծում, ինչպիսիք են քաղցկեղը, մկանային-թոքային համակարգն ու արյան շրջանառությունը:

BIGPICTURE

Տարածել