Գիրք, որը վերջ դրեց ամենամեծ սառը պատերազմին. «Մահաբեր ընտրություն»

Գիրք, որը վերջ դրեց ամենամեծ սառը պատերազմին. «Մահաբեր ընտրություն»

Սարսռեցնող վիճակագրության ու ապշեցնող ճշմարտության մասին Օֆիթը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով:

Սա հենց այն գիրքն է, որը վերջ դրեց մանկաբուժության պատմության ամենամեծ սառը պատերազմին: Մի կողմում պատվաստանյութերի դեմ պայքարող ծնողներին էին, մյուս կողմում՝ բժիշկ-գիտնականները, որոնք հայտնաբերել էին մահաբեր հիվանդությունների դեմ պայքարելու անհնարին թվացող ելքը:

Ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ Փոլ Օֆիթն իր գրքում ներկայացնում է պատվաստանյութերի դեմ շարժման ամբողջ պատմությունը՝ սկզբից մինչև վերջ. ինչպես կեղծ փորձագետները պայքար սկսեցին մի բանի դեմ, որը միտված էր իրենց երեխաներին փրկելու մահից: Սա այն գիրքն է, որի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ի՞նչ են պատվաստումներն, ու ինչքանով են դրանք կարևոր մարդկային կյանքերի համար:


Կարդացեք նաև.


Փոլ Օֆիթը տարիների մանրակրկիտ ուսումասիրություններից հետո գրեց գիրք, որը կոտրեց տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը:

Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն» գիրքը մանկաբուժություն ուսումնասիրող ուսանողների համար համարվում է պարտադիր ընթերցանություն: Այն թարգմանվել է աշխարհի 10 լեզուներով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը:

Սարսռեցնող վիճակագրության ու ապշեցնող ճշմարտության մասին Օֆիթը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով: Այս գրքով Փոլ Օֆիթը վերջակետ է դնում հակապատվաստումների մասին բոլոր պատմություններին: Ուղեցույց, թե ինչպես կանխել դաժան համաճարակների վերադարձը ու զերծ մնալ մահաբեր ընտրությունից:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք