Մահաբեր ընտրություն. newmag-ը հրատարակել է Փոլ Օֆիթի բժշկական դետեկտիվը

Մահաբեր ընտրություն. newmag-ը հրատարակել է Փոլ Օֆիթի բժշկական դետեկտիվը

Newmag-ն այս գրքի վրա աշխատել է ավելի քան երկու տարի։ Այն տպագրվել է Althealth հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքա՞ն են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ 

Ամերիկացի բժիշկ Փոլ Օֆիթը տարիների մանրակրկիտ ուսումասիրություններից հետո գրեց գիրք, որը կոտրեց տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը: «Մահաբեր ընտրություն» գրքի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ինչ են պատվաստումներն, ու ինչքան կարևոր են մարդկային կյանքերի համար: 

Փոլ Օֆիթի անունը գիտեն բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ առնչվել են մանկաբուժության հետ: 68-ամյա ամերիկացի բժիշկը հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերն ու 25 տարիների քրտնաջան ուսումասիրություններից հետո հայտնագործեց ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը, որը միլլիոնավոր մանուկների կյանքեր փրկեց: 

Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները։ Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն» գիրքը մանկաբուժություն ուսումնասիրող ուսանողների համար պարտադիր է: 

Փոլ Օֆիթը գիրքը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով: Այն թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը: Այս գրքով Փոլ Օֆիթը վերջակետ է դնում հակապատվաստումների մասին բոլոր պատմություններին: Սա դժնի համաճարակների վերադարձը կանխելու և մահաբեր ընտրությանը չտրվելու ուղեցույց է: 

Գիրքը անգլերենից թարգմանել է Աստղիկ Սարգսյանը: Թարգմանության խմբագիրն է Տաթևիկ Նալբանդյանը, հայերեն հրատարակության դիզայնն իրականացրել է Էդիկ Պողոսյանը։ Հայերեն հրատարակության գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։

 

Գրել կարծիք