Ինչո՞ւ են մարդիկ գիրանում 40-ից հետո և ինչպե՞ս չգիրանալ
Ինչպե՞ս չգիրանալ 40-ից հետո
Որոշ մարդիկ 40 տարեկանից հետո սկսում են քաշ հավաքել, չնայած հետևում են սննդակարգին ու ֆիզիկակական ակտիվությունը պահպանում են: Եթե նույնիսկ առաջվա պես ակտիվ եք, օրգանիզմում սկսվում է ծերացման գործընթացը:
Նյութափոխանակությունը դանդաղում է
2010-ին անցկացված մասշտաբային հետազոտությանը 8 հազար տարբեր տարիքի մարդ մասնակցեց: Պարզվեց, 40-ից հետո բազային նյութափոխանակությունը նվազում է 3.1-3.3 %: Դա նշանակում է, որ մարմինն ի վիճակի է օրվա մեջ այրել 50-60 կիլոկալորիայով քիչ: Թվում է, դա այնքան էլ շատ չէ, բայց եթե չփոխեք սննդային ռեժիմը, նախասիրություններն ու ֆիզիկական ակտիվությունը, ամեն տարի կարող եք հավաքել 3 կիլոգրամով ավել քաշ:
Պետք է վերանայել սնունդը ու նվազեցնել կալորիականությունը: Եթե ուզում եք քաշ գցել, կրճատեք արագ ածխաջրերի քանակը: Գոնե մոտավոր հաշվեք օգտագործած կալորիաները ու փորձեք օրական չափաբաժինը չանցնել: Հիշեք, նույնիսկ փոքր փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում բերում են նշանակալի արդյունքների: Օրական չափաբաժինը նվազեցնելով 60–100 կկով, սնունդը դարձնելով ավելի առողջ, դուք կայուն հիմքեր եք գցում, որպեսզի երկար տարիներ ունենաք լավ ֆիզիկական վիճակ:
Կորցնում եք մկանային զանգվածը
50 տարեկանից հետո մկանային զանգվածը պակասում է տարեկան 15%-ով: Բայց մկանային զանգվածի կորուստը սկսվում է երրորդ տասնամյակից հետո: 40-ից առաջ ու 40-ից հետո մկանային զանգվածը մարդկանց մոտ կազմում է 16,6-ից, մինչև 40, 9%: Տարիքային փոփոխությունները, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, տեստոստերոնի մակարդակի իջեցումը` այս ամենը բացասական են ազդում մկանային զանգվածի վրա:
Եթե մինչև հիմա սպորտով չեք զբաղվել, ճիշտ ժամանակն է: Ուժային վարժությունները համադրեք սպիտակուցների օգտագործման հետ: Այդպես կմեծացնեք մկանային զանգվածը:
Կարդացեք նաև.
Ինչու՞ չի ժպտում Քիմ Քարդաշյանը
Որքա՞ն հաճախ է պետք լվանալ մազերը
Ինչպե՞ս հաղթահարեցի 7 տարվա անքնությունը և դարձա առույգ
Փոխվում է հորմոնալ ֆոնը
35 տարեկանից հետո էստրոգենի ավելացում է լինում, դա ժամանակի հետ բերում է մենոպաուզայի, իսկ հետո կլիմակսի: Ու չնայած էստրոգենի ավելցուկը բերում է ճարպի կուտակման, բայց դրա պակասը նույնպես վտանգավոր է: Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակն իջնում է 30-ից հետո, բայց դա հատկապես նկատելի է լինում 40-ից հետո: Դեպրեսիան, լիբիդոյի նվազումը, մկանային զանգվածի կորուստը ու ճարպի ացվելացումը տեստոստերոնի մակարդակի նզաման մասին են հուշում:
Ի՞նչ անել
Ստուգեք վահանաձև գեղձը, օրգան, որն ուղղակիորեն պատասխանատու է հորմոնների համար: Կանանց մոտ 20%-ը 40 տարեկանից հետո ունի վահանաձև գեղձի պրոբլեմ: Եթե ձեզ թույլ եք զգում, առանց նկատելի պատճառների քաշ եք հավաքում , անպայման հետազոտվեք: Բացի այդ, կան նաև տեստոստերոնը բարձրացնելու բնական միջոցներ` ուժային վարժությունները, սպիտակուցներով հարուստ սննդակարգ, շաքարի բացառում, սթրեսի բացակայությունը:
40-ից հետո կարելի է պահպանել ֆիզիկական լավ վիճակը, հատկապես, եթե առողջ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը դառնան ձեր կյանքի անբաժան մասը: Ու չնայած ժամանակն աշխատում է ոչ ձեր օգտին, 40 տարեկանում, հաստատ, կարող եք 30 տարեկանի տեսք ունենալ: