Հետընտրական Ստամբուլ. Թուրքիայում չեղարկվել է քաղաքապետի ընտրությունը

Հետընտրական Ստամբուլ. Թուրքիայում չեղարկվել է քաղաքապետի ընտրությունը

Թուրքիայի նախագահը չհամակերպվեց իր համար ամենակարևոր ու խորհրդանշական քաղաքում ձախողվելու մտքի հետ:

Էրդողանի քաղաքական կարիերան սկսվել է Ստամբուլի քաղաքապետ ընտրվելով: Հիմա Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել քեմալական, ընդդիմադիր էքրեմ Իմամօղլուն և նրան սկսել են դիտարկել որպես ընդդիմության և Թուրքիայի նոր դեմք, որը կարող է տապալել Էրդողանին: Նախագահը փորձում է արմատախիլ անել այդ հավանականությունը՝ չեղարկելով Իմամօղլուլի հաղթանակը:

Տեսեք, Անկարայում էլ ենք պարտվել, բայց Անկարայի հարցում չենք բողոքում: Ստամբուլում խաղեր են խաղացել, ընտրախախտումներ են եղել: Ես այս երկրի ղեկավարն եմ և պետք է թույլ չտամ, որ այս ազգի գլխին խաղեր խաղան, – ասում է Թուրքիայի նախագահ:

Էրդողանը նորից ցույց է տալիս, թե ով է Թուրքիայում որոշումներ կայացնում՝ զրոյի հավասարեցնելով պետական կառույցների և իր իսկ հեղինակությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը Ստամբուլի քաղաքապետ էր հայտարարել ընդդիմադիր թեկնածուին, այս հայտարարությունից հետո չեղարկել է այդ որոշումը: Նախագահը համաձայն չէ:

ժողովը վերջնական որոշում է կայացրել: Այդ որոշումը փոփոխման ենթակա չէ: Բարի գիշեր, – ասում է Թուրքիայի ԿԸՀ նախագահը:


Կարդացեք նաև.


Ստամբուլում նորից ընտրություններ կլինեն հունիսին: Պարտված իշխանական թեկնածու, էքս վարչապետ Յըլդըրըմը գոհ է, թեև դեռ հստակ չէ այս նոր ընտրություններում նորից նա կլինի՞ Էրդողանի թեկնածուն: Իմամօղլուն, որի հաղթանակը պարզապես գողանում են, դժգոհ է, վրդովված:

Այ եղբայր, նույն ձևով անցած տարվա ընտրություններում նախագահ ընտրվեցիր, նույն ձևով հանրաքվե արեցիր, սահմանադրություն փոխեցիր, սահմանադրությունը կորցրեցինք, հիմա ո՞ւր ես ուզում հասնել, – ասում է ԺՀԿ կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Իմամօղլու կուսակցությունից է թուրքական մեջլիսի նախկին պատգամավոր հայուհի Սելինա Դողանը: Նա համոզված է, որ Էրդողանի այս որոշումը Թուրքիայում հաստատված բռնապետական կարգերի շարունակությունն է:

Թուրքիայի նախագահի այս որոշումը լայն արձագանք է ստացել միջազգային մեդիայում և փորձագիտական շրջանակներում: Համոզմունք կա, որ էրդողանի ձախողումը նույնիսկ Վաշինգտոնի հետ կոնֆլիկտով տնտեսությունը տապալելը չէր: Էրդողանի քաղաքական կարիերայի վերջի սկիզբը Ստամբուլի քվեարկությունը չեղարկելն է: Եվ բոլորովին բացառված չէ, որ նոր ընտրություններում ևս նախագահը կձախողվի, նորից կհաղթի ընդդիմադիր թեկնածուն:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք