Նավի մարդը. ինչպե՞ս Փոլ Իգնեշիուսի անունով նավ անվանակոչեցին (տեսանյութ)

November 16, 2019

Մի օր՝ գրադարանում Փոլ Իգնեշիուսը կարդաց Դին Աչիսոնի հոդվածներից մեկը: Նա գրում էր, թե որքան պատվաբեր կարող է լինել հանրային ծառայությունը: Նկարագրում էր այնպիսի կյանք, որի գոյության մասին Փոլ Իգնեշիուսը չէր էլ ենթադրում:
«Իմ ուղին կապված է Թոմ Մորիսի հետ: 1961-ին Պաշտպանության նախարարության կարիքների համար Լոգիստիկ կառավարման մասնագիտացված ինստիտուտ ստեղծելու գաղափարը ներկայացրեցինք պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարային: Հաջորդ օրը, ստացանք նախագահ Ջոն Քենեդիի թույլտվությունը, մեկնեցինք Չիկագո, ու սկսեցինք», - պատմում է Փոլ Իգնեշիուսը:
ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարարի խոսքով, Իգնաշիուսն իր բոլոր գործերում ապահովում էր բարելավումներ:
«Նա բարեփոխում էր մեր գլոբալ առաքելությունը, մեր աշխատելու ձևն ու լոգիստիկ համակարգը՝ ապահովելով մեր մարտիկների մշտական մարտունակությունը», - ասում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը:
Ադմիրալ Ուիլիամ Գալինիսը ընդգծում է, որ այս նավը Փոլ Իգնեշիուսի առաջնորդության, ռազմածովային ուժերին նրա նվիրվածության ու երկրին մատուցած նրա ծառայության կենդանի վկայությունն է: Նավը ստեղծվել է պատերազմ կանխելու համար, բայց եթե դա չհաջողվի, նավը ցույց կտա, որ կառուցվել է երաշխավորելով իր դեմ անհավասար մարտը:
«Իմ ժամանակ չկային համակարգիչներ, չկար ոչինչ, որն օգնում էր, իսկ այս նավը պարզապես փառահեղ է, ոմանք նույնիսկ ասում են, որ նավի վրա 580 կիլոմետր մալուխ կա ու սա նավի տվյալներից միայն մեկն է», - ասում է Փոլ Իգնեշիուսը:
Հիմա, երբ մարդկանց ներկայանում է, ասում են՝ Փոլ Իգնաշիո՞ւս, նավի մարդն ե՞ք: Փոլ Իգնեշիուսն ասում է, որ կյանքում ինչով էլ զբաղվես, պետք է անես լավագույն ձևով:




Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում