[Պատմական] Առաջին անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բարի կամքի դեսպան է նշանակել փախստականի

June 20, 2017

Փախստականների օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց կրթության ակտիվիստ և սիրիացի փախստական 19-ամյա Մազուն Ալմելեհանին (Muzoon Almellehan) Բարի կամքի դեսպան նշանակելու մասին: Ալմելեհանին ամենաերիտասարդ Բարի կամքի դեսպանն է: Այս նշանակումը կարևորվում է նաև նրանով, որ Մազունը փախստականի կարգավիճակ ունեցող առաջին անձնավորությունն է, որ դարձել է Բարի կամքի դեսպան:
Կարևոր փաստեր


  • Ողջ աշխարհում 50 միլիոն երեխա տեղահանվել է, որից 28 միլիոնը լքել է իրենց տները հակամարտությունների պատճառով: Միլիոնավոր այլ երեխաներ արտագաղթի ճամփան են բռնում ավելի լավ ու ապահով կյանքի փնտրտուքով:

  • Փախստական երեխաներն ու դեռահասները հինգ անգամ ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն, քան իրենց ոչ փախստական հասակակիցները

  • Հակամարտությունների ազդեցությունը կրող աղջիկները 2.5 անգամ ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն, քան տղաները:

  • Ձգձգված ճգնաժամերը բարդ խնդիրներ են ստեղծում: Երեխաները միջին հաշվով 17 տարի անց են կացնում տեղահանվածի կարգավիճակում, իսկ դա գրեթե ողջ մանկություն է:


Unisef.am