Մարդ vs ռոբոտ. մասնագիտություններ, որոնք անհասանելի են ռոբոտներին

January 23, 2017

Ի՞նչն է միավորում համաճարակաբանին, ֆինանսիստին և հոգեբանին.  նրանք  կարողանում են արագ արձագանքել անակնկալ ստեղծված նոր իրավիճակներին: Այս հատկությունը մարդկանց գլխավոր առավելությունն է, որը անհասանելի է ռոբոտներին:
Արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվող  Intelligentsia.ai սթարթափի հետազոտողներ կանխատեսել են այն մասնագիտությունները, որոնք ազատված են ավտոմատացման վտանգից և գնահատելի կլինեն նաև ապագայում: Ռոբոտների հետ մրցակությունից խուսափելու համար մարդիկ պետք է ձեռք բերեն այնպիսի հմտություններ, որոնք ունեն անկանխատեսելիության բարձր հավանականություն:
STEM-դիսցիպլինը (S–science,  T–technology, E–engineering, M–mathematics) չի երաշխավորում  ապագայի կարիերա: Չնայած, բնական գիտությունները, տեխնոլոգիաները, ինժիներիան և մաթեմատիկան  ամենապահանջվածն են ժամանակակից աշխարհում: STEAM–ն էլ համարվում է համաշխարհային կրթության հիմնական թրենդը:
IBM գլխավոր տնօրեն Ջինի Ռոմետին վստահ է, որ արհեստական ինտելեկտը փոխում է ոչ միայն արտադրական գործընթացներն ու ծառայությունների բնագավառը, այլև ինտելեկտուալ աշխատանքի ոլորտը: Համակարգիչները վաղուց արդեն գերազանց լուծում են մաթեմատիկական առաջադրանքները:
Հետազոտողները կազմել են մի քանի տասնյակ մասնագիտությունների ցուցակ, որոնք ամենաքիչն են ավտոմատացման վտանգի տակ՝ առանձնացնելով հմտությունների (գիտելիքների) 4 կատեգորիա, որոնք ռոբոտները դժվարությամբ կյուրացնեն: Անկանխատեսելի մարդիկ, անծանոթ միջավայր, կոնֆլիկտային և փոփոխվող իրավիճակներ, երկակի տվյալներ՝ այս պայմաններում մարդիկ միշտ կգերազանցեն ռոբոտներին:

Անպարտելի ապագա


Մարդիկ: Այս կատեգորիային են պատկանում այն մասնագիտությունները, որոնք պահանջում են զարգացած  անձնային և միջանձնային հմտություններ: Ինչպես օրինակ՝ դեկավարները, դպրոցական հոգեբանները, սոցաշխատողները և սուպերվայզորները:
Վիրուսներ և մանրէներ: Ալերգոլոգները,  իմունոլոգները, համաճարակաբաներն ու միկրոբիոլոգները  բարդ հիվանդությունների ժամանակ կգտնեն ճկուն մոտեցում բուժման ցանկացած պայմաններում:
Թվեր: Ապագայում կգնահատվի ոչ թե մաթեմատիկայի գերազանց իմացությունը, այլ դրա կիրառելու հմտությունը բիզնես-խնդիրների լուծելու համար: Այն որակին տիրապետում են տնտեսագետները, կառավարման հետազոտության ուսմումնասիրության մասնագետները և ֆինանսական տնօրենները:
Տարածություն և կառուցվածք: Այս կատեգորիային են պատկանում մասնագիտությունները, որոնք պահանջում են ֆիզիակական տարածության մանիպուլիացիա, սրանք նախևառաջ տարբեր մասնագիտացումներով ինժեներներն ու բնապահպաններն են:

Փրկություն ավտոմատացումից


Որոշ վերլուծաբաններ դրույք են կատարում փիլիսոփայության և հումանիտար գիտելիքների վրա, մյուսները շարունակում են ուշադրությունը շեշտադրել  STEM-դիսցիպլիններին:
Բայց մեծամասնությունը համակարծիք են՝  դպրոցականներն արդեն այսօր պետք է սովորեն փոխազդել ռոբոտների հետ: Ի վերջո, ապագայում արհեստական ինտելեկտով համակարգերի հետ ստիպված կլինեն աշխատել բոլորը: Այս հարցը արդեն քննարկվում է Բրիտանիայի խորհրդարանում: