#51 ՄԿՈ. «Ֆեյսբուք»-ը կքանդի աշխարհը կամ ինչպես պայքարել Ֆեյքերի դեմ

September 10, 2015

newmag/ շապիկ #53 Յանուշ Վիշնևսկի. Տղամարդու ողբերգությունը

  • newmag/ շապիկ #63 Ջազում միայն լեգենդներն են




  • Ա. Ա. - Ինչո՞ւ հենց պիեսներ:
    Մ. Ա. - Նախագծեր կան, որ հենց թատրոնի հետ են կապված, բայց կան գործեր, որ անպայման պետք է կարդալ. կարևոր չէ՝  կինոյում ես, թատրոնում, թե հաղորդում ես անում: Դա այն պարտադիր դրամատուրգիան է, որ պետք է յուրաքանչյուր մարդ, ով այդ ոլորտում ցանկանում է առաջ գնալ, կարդա և իմանա:
    Ա. Ա. - Դու կարողացել ես քսան տարում նոնստոպ լինել հաջողակ: Ոչ այն պատճառով, որ բախտդ բերել է, այլ որովհետև ունեցել ես շարունակական կարիերա, և այն ընդհանուր առմամբ հարթ է եղել: Ապահովել ես որակ, որը մշտապես եղել է, չես նահանջել: Ինչո՞վ է դա պայմանավորված:
    Մ. Ա. - Ամեն անգամ՝ բեմ դուրս գալուց առաջ կամ նկարահանումից առաջ, կա այն զգացումը, կարծես թե առաջին անգամն է: Բայց հենց սկսում ես, ինքնըստինքյան շարունակվում է: Յուրաքանչյուր նկարահանումի կամ շոուի լավ ավարտից հետո ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն: Ես իմ հաջողությունները կապում եմ Աստծո հետ: Ես և իմ ընտանիքի անդամներն այդպես ենք վերաբերվում ամեն ինչին: Դու պետք է զգաս՝ որտեղ ես, որքան է քեզ պետք՝ շա՞տ, թե՞ քիչ:
    Ա. Ա. - Մեծամիտ չես: Քսան տարի ճանաչված ես, արել ես ամենահիթային հաղորդումները, արել ես ամենաշատ վաճառված և կինոէկրանին ամենաերկար ցուցադրված գեղարվեստական ֆիլմը: Քո գործընկերները մեծամիտ են: Ինչպե՞ս ստացվեց, որ դու նորմալ մնացիր:
    Մ. Ա. - Գործընկերներիս մասին չեմ կարող ասել որևէ բան. ամեն մարդ կյանքն իր ձևով է ընկալում: Ես կարծում եմ, որ ինչի էլ հասել եմ, իրականում քիչ է: Եղավ ինչ-որ նվաճում՝ շատ լավ է: Անցանք առաջ:
    Ա. Ա. - Հայրության ինստիտուտը փոխվել է: Հիմա մենք ապրում ենք հայրիկների դարաշրջանում, որ հագնում են ջինսեր ու կեդեր: Ինչպիսի՞ հայր ես դու. ճիշտ այն տեսակի՞ց, ինչպիսին ժամանակին հայրդ էր:
    Մ. Ա. - Ժամանակաշրջանը շատ մեծ կապ ունի: Բայց այն հիմնական բաները, որ հայրս տվել է ինձ, պահպանվել են:
    Ա. Ա. - Ծնողներիդ հե՞տ ես ապրում:
    Մ. Ա. – Ո՛չ, ծնողներս Գյումրիում են, մենք՝ Երևանում:
    Ա. Ա. - Խի՞ստ ես երեխաներիդ հետ:
    Մ. Ա. – Ո՛չ, փորձում եմ խոսել երեխաներիս հետ: Ժամանակ առ ժամանակ նյարդերս չեն հերիքում, բղավում եմ, բայց հեշտ չեմ «մարսում», նեղվում եմ, հետո փորձում եմ հարթել ու ասել, որ դու սխալ էիր: Աղջիկս տասներկու տարեկան է, տղաս՝ վեց:
    Ա. Ա. - Դու սովորաբար ստո՞ւմ ես քո երեխաներին, եթե չես ցանկանում, որ նրանք ինչ-որ բան իմանան, թե՞ մայրիկին ես թողնում այդ գործը: Ինչպե՞ս են հարաբերությունները երեխաների հետ:
    Մ. Ա. - Շատ բարդ հարց է: Բնականաբար, ամենակարևորն աղջկա ու մոր, տղայի դեպքում՝ հոր հետ շփումն է: Ես էլ, կինս էլ ուշադիր ենք, որ ամեն ինչ ճիշտ լինի: Ինտերնետի ու ինֆորմացիայի դարաշրջանում պետք է այնպես անես, որ երեխան ճիշտ ու մաքուր դաստիարակվի: