Newmag-ը ներկայացնում է Ալան Բադիուի աղմկահարույց «Դարը» փիլիսոփայական աշխատությունը (թրեյլեր)
Newmag-ը թարգմանել ու հրատարակել է Ալան Բադիուի «Դարը» աշխատությունը: Թարգմանիչը Նազենի Ղարիբյանն է, գիրքը հայերեն հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրի շրջանակում։ Վերջին տարիներին մեծ աղմուկ հանած աշխատության հեղինակ Ալան Բադի
Իր սերնդի ամենավառ, հայտնի, ակտիվ ֆրանսիացի մտածողը համոզված է, որ փիլիսոփայությունը պետք է խոսի իր ժամանակի մասին: Աշխատության 13 գլուխները տարբեր տարիներին նրա դասախոսություններ են: Ինչ է դարը. գրքի առաջին իսկ էջում հարցադրում է կատարում Բադիուն ու նշում. «Մի դարը քանի՞ տարի է, ի՞նչ է հարյուր տարին, ի՞նչ է հազար տարին, եթե մի ակնթարթը կարող է ջնջել դրանք: Ուրեմն կհարցնենք, թե արդյոք ո՞րն է այն բացառիկ պահը, որ ջնջում է 20-րդ դարը: Բեռլինի պատի անկու՞մը, գենումի մասնատու՞մը, Եվրոյի մեկնարկու՞մը»:
Եվ այսպես Բադիուն հերթով քննում է դարի սուր հարցերը փիլիսոփայական անկյունից: Ներկայացնում, թվարկում է այն ոճիրները, կորուստներն ու հաղթանակաները, որոնք տեղի են ունեցել աշխարհում, մարդկանց հետ: Նոր աշխարհի, մարդու և Աստծո զուգակից անհետացումներ, իրականության մոլուցք և ձևացումի մոնտաժ՝ մեր դարի ու «Դարը» գրքի հիմնահարցերից մի քանիսն են: Ու հենց այս գլուխներում Բադիուի դիտարկումներին զուգահեռ կարելի է հանդիպել հազարամյակի մտածողների մտքերն ու պնդումները՝ Մանդելշտամ, Մալարմե, Հեգել, Բրեխտ, Ֆուկո, Բրետոն: Նրանց դիտարկումները որոշակի ապացույցներ են, որոնք փիլիսոփան քննում է դարի պրիզմայից:
Ալան Բադյուի գիրքը կօգնի ընթերցողին հասկանալ՝ ինչպես է պետք դիմակայել դարի մարտահրավերներին․ չէ՞ որ մարդիկ ամեն անգամ փոխվում են, մինչդեռ դերերը նույնն են մնում:
Ալան Բադյուի գիրքը կօգնի ընթերցողին հասկանալ՝ ինչպես է պետք դիմակայել դարի մարտահրավերներին․ չէ՞ որ մարդիկ ամեն անգամ փոխվում են, մինչդեռ դերերը նույնն են մնում: Հասնելով 21-րդ դարի չորրորդ տարուն՝ Դադիուն նկատում է՝ այս դարը մարդու իրավունքների և կրոնականության վերադարաձի մասին է: Մարքսիստ փիլիսոփան շոշափում է 20-րդ դարի խնդիրները և փորձում ձևակերպել, թե ընդհանրապես ինչն է բնութագրում 20-րդ դարը. որոնք են քաղաքագիտական կրքերը, և որոնք չեն մարում նույնիսկ կոմունիստական ուտոպիայի ավարտից հետո:
«Դարը» հրատարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրի շրջանակում։ Սա թարգմանական ծրագիր է, որի հիմքը դրվել է 2015-ից ու նպատակն է հայերեն հրատարակել ժամանակակից ազդեցիկ ակադեմիական ուսումնասիրությունները: Մատենաշարը ընտրել է 10 գիրք, որից չորսը ֆրանսիացի հեղինակ են:
- Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի ունենա Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում, հուլիսի 30-ին, ժամը 10:20-ին:
- Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գրքի երևանյան փառատոնի շրջանակում Նկարիչների տանը, հուլիսի 31-ին, 18:00-ին: