Ալան Բադիու

Դարը

4800 ֏

Նկարագրություն

«Դարը» աշխատության 13 տեքստերի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադիուի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, Գուլագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր):

Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի» պատրանքով։ Ճիշտ հակառակը. առաջմղիչ ուժն իրականի հանդեպ կիրքն էր, ամեն ինչ «այստեղ եւ հիմա» իրագործելու տենչը: Այն ավետյաց դար չէր, այլ կենսագործելու դարաշրջան։ Իրագործման, իրացման, իսկույնեւեթ իրակերտելու դար էր, ոչ թե խոստումների եւ հուսադրման: Դարի վերջին 20 տարիները Բադիուն կոչում է 2-րդ Ռեստավրացիա:

Իրականի տեղը բռնում է թիվը (հարցում, հաշիվ, բյուջե, վարկ, բորսա), մտքին փոխարինում է կարծիքը: Ըստ Բադիուի դարի ոճրագործությունը չի ավարտվել. «թերեւս հռչակավոր հանցագործներին փոխարինել են մանրմունր քրեականները, որոնք նույնքան անանուն են, որքան բազում բաժնետիրական ընկերությունները»:

Գիրքը հայերեն Է հրատարակվել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրի շրջանակում։

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը Le Siècle

Կատեգորիան Գիտահանրամատչելի

ISBN 978-9939-884-21-9

Հրատարակության տարին 2021

Էջերի քանակը 304

Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ

Թարգմանիչ Նազենի Ղարիբյան

Հեղինակներ

Ալան Բադիու

Ալան Բադիուն (ծնվ. 1937), Ֆրանսիացի փիլիսոփաների հետպատերազմյան սերնդի ամենավառ ներկայացուցիչն է, և ակտիվ քաղաքական մարտիկ՝ ֆրանսիական մաոիզմի առաջնորդներից մեկն է: Բադիուն համոզված է, որ փիլիսոփայությունը պետք է խոսի իր ժամանակի մասին։ Նա պայքարում է այն մտքի դեմ, թե փիլիսոփայական խնդիրները հավերժական հարցեր են, որոնք միշտ և ամենուր միանման մշակումների են ենթարկվել: Նա այն քչերից է, որոնք հետևողականորեն պաշտպանում ենմեր օրերում արհամարհված թեզերը․ հրաժարումը հումանիզմից և մարդու՝ ամենաբարձր արժեք լինելու գաղափարից: Այդ է վկայում նաև «Դարը» աշխատության հաջողությունը: Բադիուն անվիճելիորեն համարվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփան:

Գրքի թրեյլեր

Տես նաև