Թարգմանիչ

Նազենի Ղարիբյան
Նազենի Ղարիբյանը ծնվել է 1965թ. սեպտեմբերի 30-ին։ 1988 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստաբանական բաժինը: Սիրարփի Տեր-Ներսեսյան հիմնադրամի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է արվեստաբանական, պատմա-բանասիրական և լեզվական ուղղություններով: 1989-1996 թվականներին դասավանդել է (ընդհատումներով) նույն ինստիտուտում: 1991-1993 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանի Բարձրագույն կրթության դպրոցում, ստացել խորացված հետազոտությունների վկայագիր (DEA): 2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ապա կատարել է նախարարի պարտականությունները։