Գլխավոր Կարծիքներ Դարը

Այսպիսի թարգմանություն ունենալն իրոք ձեռքբերում է

Այսպիսի թարգմանություն ունենալն իրոք ձեռքբերում է

Ժիզել Դերմենջյան

«Դարը» աշխատությունը, որը բաղկացած է 13 վերնագրերից, 20րդ դարի մեկնությունն է։ Յուրաքանչյուր վերնագիր առանձին ուսումնասիրություն է, փիլիսոփայական մոտեցմամբ դարի էությունն են վեր հանում՝ միաժամանակ այս թեմաները ընդհանուր տրամադրությամբ եւ թելով կապված են։

Այս աշխատության առանձնահատկությունը նրանում է կայանում, որ Բադիուն իր բացահայտումներն ու բացատրությունները կառուցում է ժամանակի ստեղծագործողներ մտքերի վրա՝ լինի դա բանաստեղծություն, կտավ թե այլ աշխատություն։ Սկզբում նա սահմանում է կամ փորձում է մեզ դուրս հանել դարի, որպես չափման միավոր սահմանումից՝ դարին տալով այլ բնութագրիչներ, դրա սկիզբն ու վերջը անջատելով բացարձակ թվային չափումից, կապելով իրադարձությունների շղթային։

Դարին տալիս է բնութագրիչներ՝ համեմատելով գազանի հետ, որտես ավերիչ, կլանող, հետո քննում է նրա իրականության մոլուցքով տառապող բնույթը, փորձում է հասկանալ արվեստի գործառույթը՝ թե ինչպիսի չափման միավոր կա նրանց մեջ։ Քննում է նաեւ մարդկանց սեռականության ընկալումները դարի շրջանակում, ներկայացնում է պատերազմների գործառույթներն ու ազդեցությունները դարի ձեւավորման վրա, անդրադառնում է դարում առկա ձեւայնացման սկզբունքին։ Քննարկվող թեմաները շատ են եւ բազմաբեւեռ եւ բոլորին անդրադառնալ գրառմանս մեջ չեմ կարող։

Գիրքը դանդաղ է կարդացվում, քանի որ ամեն վերնագիրը մտքերի տեղատարափ է եւ դրանք պետք է համակցել սեփականի հետ։ Ժամանցային գրականություն չէ, բնականաբար, եւ հատուկ ուշադրություն եւ տրամադրվածություն է պահանջում, բայց այսպիսի թարգմանություն ունենալն իրոք ձեռքբերում է։ Արժի տրամադրել ժամանակ եւ կարդալ այս գիրքը, միանշանակ ընդլայնում է ընթերցողի մտային անսահմանության սահմանները, ճանաչողության նոր մակարդակներ է տանում եւ նրա մեջ արթնացնում է հետաքննողի։

Տարածել

Դարը
Դարը

Ալան Բադիու

5800 ֏

Նկարագրություն

«Դարը» աշխատության 13 տեքստերի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադիուի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, Գուլագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր):Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի...

Այլ կարծիքներ