Արցախ այցելած կոնգրեսական Թուլսի Գեբրդը կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու

January 14, 2019


Նախագահի ընտրությունների պատրաստվող Միացյալ Նահանգներում այս պահին գլխավոր քաղաքական հարցն է հնչում: Պատասխանողն ու ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն ամերիկյան կոնգրեսի դեմոկրատ անդամ Թուլսի Գեբրդն է: Նա աշխատում է կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Սկանդալի կենտրոնում էր հայտնվել երկու տարի առաջ, երբ հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Պարզաբանել էր, որ հանդիպումը պլանավորված չէր, բայց երբ հնարավորություն ստեղծվեց, չմերժեց:
Պարզաբանել էր, որ հանդիպումը պլանավորված չէր, բայց երբ հնարավորություն ստեղծվեց, չմերժեց:

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն երկու տարի առաջ` 2017-ի սեպտեմբերին Արցախում էր: Շուշիում և Ստեփանակերտում: Եթե Գեբրդն ընտրվի, կլինի ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն այցելել է Արցախ, հանդիպել արցախցի պաշտոնյաների հետ: Նա նույնիսկ ելույթ է ունեցել Արցախի խորհրդարանում և նշել, որ Ստեփանակերտի միջազգային ճանաչման համար կարևոր են երկկողմ շփումները:
Ստեփանակերտի միջազգային ճանաչման համար կարևոր են երկկողմ շփումները:

 


Հավայի նահանգը, որտեղից ընտրվել է կոնգրեսականը, Արցախի անկախությունը ճանաչել է 2016-ին: Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները սպասվում են առաջիկա տարի:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում