Բեյջ. «Հանուն հայրենիքի» և ի նշան կորպորատիվ էթիկայի

February 11, 2016

Ընդամենը մեկ հայացք, և մարդու մասին գիտեք անհրաժեշտ ինֆորմացիան՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր և պաշտոն: Այս ամբողջ տեղեկությունը տեղավորվում է մի փոքրիկ ուղղանկյան վրա: Խոսքը բեյջի մասին է, որն այսօր դարձել է կորպորատիվ էթիկայի մաս: Շատ ընկերություններում այդ փոքրիկ թղթե կամ պլաստմասսայե կտորը համազգեստի անբաժանելի մասն է: Այն անհրաժեշտ է, երբ գործի բերումով հաղորդակցվում ես բազմաթիվ մարդկանց հետ: Բեյջը հեշտացնում է անծանոթների շփումը:
Արևային լոգանք. Ինչպե՞ս պլեբեյական մաշկի գույնը դարձավ մոդայիկ

  • Մկրատ. Գեղեցիկ սեռի սիրտը գերող գործիք

  • Այրիչ.Ամենատարածված նվերը տղամարդկանց համար

  • Անձրևանոց. Փոքրիկ տանիք՝ գլխավերևում

  • Դրամապանակ. Ամենաթանկից մինչև ամենապահանջվածները




  • Ոգեբեյջ
    Բեյջը կարևոր բաղադրիչ էր պատերազմներում: Այն օգտագործվում էր զինվորների ոգին բարձրացնելու համար: Իհարկե, դրանք ավելի շատ կրծքանշանի էին նման, որոնք կրում էին «Միայն առաջ», «Հանուն հայրենիքի» և այլ այդպիսի կարգախոսներ:
    Ինֆոբեյջ
    Ժամանակակից բեյջերի արտադրության տեխնոլոգիան վերջին 150 տարում գրեթե չի փոխվել: Ինֆորմացիան նույնն է, երբեմն ավելանում է այն կրողի լուսանկարը: Բեյջն ամրացվում է համազգեստին, կամ աշխատողը կախում է պարանոցից: Ամենակարևորը՝ ինֆորմացիան տեսանելի լինի: