Ֆիննախը բացել է պետական գանձարանը. առաջին անգամ ցուցադրվել են բռնագանձված պատմամշակութային արժեքները

April 8, 2017

Կանանց ու տղամարդկանց արծաթե գոտիներ, վզնոց, դաշույն: Պատմության թանգարանում ցուցադրության դրված 8 նմուշները Հայաստան են հասել մաքսային ճանապարհով: Դրանք հիմնականում բռնագանձված արժեքներ են: 18-20-րդ դարերում Արևելյան ու Արևմտյան Հայաստանում շատ տարածված են եղել արծաթե գոտիները: Այսպիսի գոտիները տղամարդիկ հաճախ հարսանիքի ժամանակ նվեր են ստացել, աղջիկները` օժիտ:
Պետգանձարանի մարգարիտները հանվելու են աճուրդի. որտեղի՞ց են դրանք, ի՞նչ արժեն և ո՞վ կարող է գնել





Արծաթե դաշույնը Հյուսիսային Կովկասում է պատրաստված: Պատմության թանգարանի աշխատակիցներից Աստղիկ Իսրայելյանը գրեթե վստահ է` հեղինակը հայ կարող է լինել. «Ուշադիր նայելով` տեսանք, որ Վանի ոճով է զարդարված , նուրբ փորագրություն կա»: