Թոնի Փարսոնս․ Ինչպե՞ս ապրել 100 տարի. պատասխանն անլուրջ չէ

January 21, 2017

Լավ նորությունն այն է, որ դուք ամենայն հավանականությամբ կապրեք 100 տարի, վատ նորությունը՝  ձեր գումարները, ուղեղը, ատամները և առողջականը հազիվ թե դիմանան այդքան: Իմ հայրը մինչև կյանքի վերջին րոպեները աշխատում էր. նրա մահվան օրը առավոտյան ծառայողական մեքենան կանգնած էր դռան առաջ: Մինչև վերջ նաև ծխում էր, ինչպես և իմ գործընկերը՝ լրագրող Քրիսթոֆեր Հիթչենսը, որը մահացել է նույն տարիքում, ինչ հայրս՝ 62 տարեկանում:
Մեր ժամանակներում այդպես չեն մեռնում: Բրիտանայի վիճակագրության և վերլուծությունների նախարարությունը վստահեցնում է, որ 2037-ին մինչև 100 տարեկանները չեն տեղավորվի Ուեմբլի ֆուտբոլային մարզադաշտում: 1917-ին, երբ Գևորգ 5-րդը որոշել էր շնորհավորական ուղերձ հղել 100-ամյա մարդկանց, պարզվեց, որ նրանք 2 տասնյակ են:1980-ին նրանք 2 հազար էին: 2012-ին Եղիսաբեթ 2-րդը13 000 բացիկ ուղարկեց: 2037-ին թագավորը կշնորհավորի 110 000 դիմացկուն պապիկների և տատիկների:
Կարճ ասած, newmag-ի յուրաքանչյուր ընթերցողի բախտ է վիճակված ապրել մինչև 100 տարի, ինչպես հայտնի կատակերգու Ջորջ Բերնսնշը, որն ապրել  է 1 դար և երկու ամիս: Բերնսը երկարակյաց էր «ալկոհոլանիկոտինային» Վեգասում: Նա տարիքի վերաբերյալ անընդհատ կատակում էր. «90 տարեկանում սեքսով զբաղվելը նույնն է, ինչ պարանով բիլիարդ խաղալը» կամ «Երբ ես երեխա էի, մեռյալ ծովը նոր-նոր էր հիվանդանում» կամ «Դուք հասկանում եք, որ ծերացել եք, երբ կռանում եք, որպեսզի կապեք ձեր կոշիկի քուղերը, պատկերացրեք, էլ ինչ կհասցնեք անել, քանի դեռ ներքևում եք»: Բերնսի ամենահայտնի մեջբերումն է. «Եթե ես իմանայի, որ այդքան կապրեմ, ավելի լավ կլիներ, որ ինձ ավելի շատ հոգ տանեի»: Ամենածիծաղելին այն է, որ Ջորջը վատ չի հոգացել իր առողջության մասին: Գեգնանքի, սմոքինգի և սիգարի տորպեդոյի ետևում թաքնված մարդը անշեղորեն հետևում էր մարմնամարզության ռեժիմին՝ 5BX կոդով (5 հիմնական վարժություն), որը մշակվել է 1950-ականներին։
Գիտնական, նախկին մարզիկ և բժիշկ Բիլ Օրբանին RCAF-ը խնդրել էր պատրաստել վարժությունների ժողովածու օդաչուների համար: Բժիշկ Օրբանը ստեղծեց 5BX ծրագիրը, որն անմիջապես հայտնի դարձավ: 74 էջանոց հանրամատչելի Physical Fitness գիրքը 23 միլիոն օրինակով տպվեց 13 երկրում:
Գրքի օրիգինալ տարբերակը կարող եք գնել Amazon-ից 2500 ֆունտով, և նույնիսկ վերահրատարկման համար անհրաժեշտ կլինի ներդնել 40-ից 50 ֆունտ: Նրա բովանդակությունը անգին է և խոստանում է հավերժական առողջություն, և դրա պահպանման համար ձեզնից օրական կխլի ընդամենը 11 րոպե: Արդյունքները ցույց են տալիս, որ այդ վարժությունները հավասար են մարզադահլիճում ժամերով պարապելուն:
5BX-ը (կանանց համար՝ XBX, 12 րոպե «10 հիմնական վարժություն») համարում են ինտենսիվ ֆիթնեսի մայրը: Ծրագիրը չի պահանջում երկար ժամանակ, այլ միայն ուշադրություն և ամբողջական կենտրոնացում: Սկսեք կատարել վարժությունները առանց դադարի, քանի դեռ չեք ստացել սահմանված նորման: Ոչ մի ամսագրի ընթերցում և ոչ մի խոսակցություն գեղեցիկ աղջիկների հետ  վարժությունների ընթացքում:


  • 2 րոպե հատկացրեք մարմնի ձգմանը,

  • 1 րոպե ծնկները ծալելուն,

  • 1 րոպե հրում վարժություն,

  • 6 րոպե սիրտ-անոթային համակարգի ամրապնդման համար (75 քայլից հետո տեղում վազք թռչկոտելով):


Վարժությունները հաշվարկված են ծանրաբեռվածության ավելացմամբ ըստ ձեր հնարավությունների: Ծրագիրը բաղկացած է 6 սխեմայից․ ընտրեք ձեզ համապատասխան մակարդակը, սկսեք սովորական հրում վարժությունից և աստիճանաբար հասեք այնտեղ, որտեղ գետնից պոկվելիս պետք է ծափ տալ։ 6-րդ սխեման ամենաբարդն է, որտեղ կա հատուկ զգուշացում․ «Այս մակարդակը հասանելի է միայն մարզիկներին»։

Սկսեք կատարել վարժությունները առանց դադարի, քանի դեռ չեք ստացել ցանկալի արդյունք։ 
Ծախսված ժամանակը մնում է նույնը՝ անկախ վարժության մակարդակից, իսկ 11 րոպեն կարող եք խնայել նույնիսկ գրասենյակում։ Վերջերս այդ գրքի կրկնօրինակը նվիրել եմ ընկերոջս, որը 80-ականների հայտնի խմբի թմբկահար է։ Նա աշխարհի տարբեր անկյուններում կատարում է այդ վարժությունները։ Անկախ մակարդակից առաջին 5 րոպեն դուք վարժություն եք կատարում (ձգում, ծնկածալում, մեջքի ձգում, հրում), իսկ մնացած 6 րոպեն տեղում վազում եք։ Հետո վերադառնում եք ձեր գործերին։
Մեր ժամանակներում, երբ աշխատանքային նամակները նույնիսկ գիշերներն են գալիս, իսկ առաջին թվիթը առավոտ կանուխ, 5BX-ի գրավչությունը անգնահատելի է։ Ծրագիրը առավելություն ունի․ այդ 11 րոպեի ընթացքում դուք ազատվում եք «տեխնոլոգիական բռնապետությունից»։ 5BX ունի մեկ «բայց»․ այդ ծրագիրը կարող է ձեզ հասցնել գերեզման, որտեղ , ինչպես ասում են, մարմնամարզություն չեն անում։
Որքանո՞վ 5BX-ը անվտանգ։ Մարզիկների համար նախատեսված մակարդակում վտանգավորություն կա, որ կարող եք վնասել մեջքը լարված ծնկածալումների պատճառով։ Մինչև 7 տարեկան երեխաներին այս վարժությունները հակացուցված են, քանի որ այն կարող  է սրտի և թոքերի հետ կապված խնդիր առաջացնել։ Ծրագրի գլխավոր թերությունը  անվերահսկողությունն է համեմատած այլ լարված վարժությունների, երբ պահանջվում է մասնագետի հսկողություն։
Ինտենսիվ ֆիթնեսի գուրու և բժիշկ Իձումի Տաբատան իննսունականներին պատրաստում էր Ճապոնիայի չմշկավազքի մրցույթի հավաքականին մրցույթի և այն եզրահանգմանն է եկել, որ կարճատև վարժությունները ավելի արդյունավետ են։ Տաբատան իր չմշկորդներին սիպում էր պարապել 4 րոպե․ 20 վայրկյան ամբողջական հրում, 10 վայրկյան հանգիստ և այդպես 8 անգամ։ Սակայն, անցնելով սեփական օրգանիզմի հնարավորության սահմաններից դուրս, կարելի է նաև փորձանքի գալ։ Մի փորձագետ այսպես է մեկնաբանել Տաբատայի մեթոդը․ «Եթե ամեն ինչ ճիշտ արվի, կարելի է Աստծուն հանդիպել, բայց մեծամասնությունը չի կարող ճիշտ կատարել և նույնիսկ չպետք է փորձեն»։
Հեռուստահաղորդավար Էնդրյու Մարը 53 տարեկանում սրտի կաթված է ստացել մարզասարքի վրա մարզվելիս, որի պատճառը  ինտենսիվ վարժություններն են։ «Ես մեծ հիմարություն եմ արել, - բողոքում է Մարը, - հավատալով թերթերին։ Այնտեղ գրում են, որ պետք է ինտենսիվ ֆիթնեսով զբաղվել կարճ դադարների անելով, և դա առողջարար կլինի։ Ես հազիվ եմ մահից փրկվել»։
Հարվարդի բժշկագիտության պրոֆեսոր և բժիշկ Թոմաս Լին զեկուցում է․ ինտենսիվ ֆիթնեսի ժամանակ կարճ դադարներ անելը բարձրացնում  է սրտի կաթված ստանալու հավանականությունը։ Այդպիսի վարժությունները մարզիկների համար են, որպեսզի նրանք բարելավեն իրենց արդյունքները։ Ես խորհուրդ չեմ տալիս այն հաճախորդներիս, ովքեր իմ տարիքին են»։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր ռիսկերին, մարդկանց մեծամասնությունը նախընտրում է լարված վարժությունների տարբերակը։
«Abertay University»-ի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ շոտլանդացի թոշակառուների առողջական վիճակը արմատապես բարելավվում է հեծանվային մարզասարքի վրա կարճաժամկետ և վեց վայրկյանանոց վարժությունների շնորհիվ։
«Physical Fitness»-ը ստեղծվել է երկրորդ համաշխարհայինի ավարտից 13 տարի անց․ նրա առաջին հետևողները գտնվել են պատերազմից հենց այն ժամանակային հեռավորության վրա, որտեղ մենք գտնվում ենք սեպտեմբերի 11-ից։ Այդ ժամանակ պատերազմի վետերանների մեծամասնությունը եղել են երիտասարդ հայրերը։ Մարդիկ մեքենան վարում էին առանց ամրագոտին կապելու, ծխում էին կինոթատրոններում և ուտում էին ամեն բան։ «5BX»-ը հայտնվեց անկախության և բարգավաճման նոր դարաշրջանի արշալույսին։ Պատերազմական ժամանակների զրկանքներից և ռմբակոծություններից հետո չվերահսկվող ֆիթնեսի 11 րոպեն առանձնահատուկ դաժանություն չէր թվում։
«5BX»-ը հին-դպրոց է՝ 21-րդ դարի վախերից հեռու, որտեղ մարդիկ, թվում է, մոռացել են, որ այս աշխարհից ողջ չեն հեռանում։ Որքան ինձ հայտնի է, «5BX»-ից ոչ ոք դեռ չի մահացել, այս ծրագրի ամենահայտնի էնտուզիաստներից մեկը ապրել է մինչև հարյուր տարի։ «Չծերանալ չի կարելի»,-կատակել է Ջորջ Բերնսը,-«բայց դա չի նշանակում, որ պետք է ծերանալ»։
Տարիքի հետ մեկտեղ մենք կորցնում ենք ֆիզիկական վարժությունների համն ու սովորությունը։ Մենք տղաների հետ թափառում ենք փողոցներով և ոչնչի մասին չենք մտածում։ Հասուն կյանքում ֆիզիկական վարժությունները ջանքեր են պահանջում։ «5BX»-ը կատարելապես հարմար է մեր ժամանակներում, չնայած նրան ստեղծել են կես դար առաջ ուժեղ տղամարդկանց համար։ Բայց ազատ րոպեի պակասի դարաշրջանում այս ծրագիրը ավելի արդիական է․ այն սպորտդահլիճներից գողանում է ֆիթնեսը և հանձնում է այն մեզ։ Նրա օգնությամբ մենք կրկին դառնում ենք տղաներ, որոնք ամբողջ օրը թափառում են, իսկ հետո գիշերը խորը քնում։ Ոչ մի իրարանցում, հագուստի փոփոխություն և ժամանակի վատնում։ Տասնմեկ րոպե․   «Սկսեք զբաղվել այսօր»,- հրահանգում է 1950-ականների բարակ գրքույկը։ Տղամարդու համար, որն ունի ամեն ինչ, բացի ազատ ժամանակից, դա անելն ամենից դժվարն է։