Մկրատ. Գեղեցիկ սեռի սիրտը գերող գործիք

Մկրատ. Գեղեցիկ սեռի սիրտը գերող գործիք

Ոչխարի բուրդը խուզելուց մինչև գեղեցիկ սեռի սիրտը գրավելու միջոց. newmag-ը պատմում է սուր և հատու գործիքի բազմաբնույթ կիրարկության պատմությունը:

Կյանքն առանց այս պարզագույն գործիքի դժվար է պատկերացնել: Չկա տուն, որտեղ մկրատ չլինի: Սկզբում դրանք միայն ոչխար խուզելու համար էին: Հնագույն մկրատները հայտնաբերվել են Հին Հռոմում: Դրանք 3-4 հազար տարեկան են: Միայն թե արդի մկրատից խիստ տարբեր են տեսքով: Դրանք ավելի շատ ունելու են նման՝ սուր վերջույթներով:

nqvz3w7rityb42z3lmw6

Կա վարկած, որ Լեոնարդո դա Վինչիին ենք պարտական մկրատի այսօրվա տեսքի համար: Ասում են՝ եթե ինչ-որ բան նկարչին դուր չէր գալիս իր էսքիզներում, պարզապես կտրում էր այդ հատվածները: Ահա թե ինչու էր նրան պետք մկրատը:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ մկրատն իր արդի տեսքով մեզ է փոխանցել մի արհեստավոր մոտ հազար տարի առաջ: Նրա խելքին փչել է երկու սուր դանակները միավորել մեխով: Որպեսզի հարմար լինի բռնել, վերջնամասերը կլորացրել է:


Հետաքրքիր է իմանալ


14-րդ դարում մկրատը դարձավ գեղեցիկ սեռի նկատմամբ ուժեղ սեռի ուշադրության խորհրդանիշ: Երկրպագուն իր սրտի տիրուհուն նվեր ուղարկելիս նաև մի քանի զույգ մկրատ էր փոխանցում` կաշվե պատյանի մեջ: Հենց այդ հարյուրամյակում մկրատը դարձավ իրապես իգական աքսեսուար:

Արտադրական հեղափոխությունները փոխեցին իրավիճակը: Մկրատը վերադարձավ իր նախկին կարգավիճակին ու գործածությանը: Այն գրեթե դադարեց գոյություն ունենալ որպես զարդ: Մարդիկ հրաժարվեցին ձևավոր մկրատներից՝ հանուն ուղիղ, պարզ, բայց կիրառելի մկրատի:

Գրել կարծիք