

Նկարագրություն
Հեքիաթ-վիպակ երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների՝ Ծիպիլիի ու Տիմբակայի մասին: Նրանք կորցնում են չարություն անելու ուժը, չեն հանձնվում ու որոշում են վնասել երեք ընկերների ու ապացուցել՝ դեռ չար կախարդներ են: Բայց դա չի հաջողվում։ Երեխաները փրկվում են, վհուկներն էլ դառնում են Ամանորին նվերներ բաժանող բարի կախարդներ։ Գիրքը սկսվում եւ ավարտվում է զարմանահրաշ արկածներով։
«Երազ» փաթեթի հաջորդ գիրքը «Մուշի տարօրինակ ճամփորդությունն» է։ Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։
Նրան հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին:
Լրացուցիչ տեղեկություն
Հեղինակներ

Նյումեգ
«100 մոնոլոգ. անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով». գրքում հավաքված են newmag ամսագրում 2007-2017 թթ. հրապարակված մոնոլոգները: Մոնոլոգների 100 հերոսները ճանաչված անհատականություններ են, ստեղծագործող անձինք, արվեստագետներ, պետական ու ռազմական գործիչներ, բիզնեսմեններ, ֆինանսիստներ, սպորտսմեններ, լրագրողներ, հեռուստատեսային դեմքեր: Մոնոլոգների տեքստերը կազմելուն օգնել են երիտասարդ և շնորհալի լրագրողներ, հերոսներին լուսանկարել են բարձրակարգ և ինքնատիպ լուսանկարիչներ: Մոնոլոգային աշխարհընկալման հիմքում մեր կողքին ապրող հետաքրքիր մարդկանց խոհափիլիսոփայությունն է, մեզ շրջապատող իրերի ու երևույթների մասին նրանց պատկերացումների արձանագրումը, 21-րդ դարասկզբի հայ մարդու ինքնախոստովանությունը: 100 անկեղծ զրույց՝ բազմաձայն մոնոլոգ՝ անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով:
Թողնել կարծիք