

Նկարագրություն
Փաթեթ «Ամենագետի» գրքերից մեկը «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գործն է։ Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Առաջին անգամ գաղտնազերծվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010 թթ. վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։
«Բանակցային առաջնագծում » ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) եւ հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:
Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ այս հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը:
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Փաթեթ «Ամենագետ»
Կատեգորիան Գիտահանրամատչելի
ISBN
Հրատարակության տարին
Էջերի քանակը
Չափսը
Հեղինակներ

Նյումեգ
«100 մոնոլոգ. անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով». գրքում հավաքված են newmag ամսագրում 2007-2017 թթ. հրապարակված մոնոլոգները: Մոնոլոգների 100 հերոսները ճանաչված անհատականություններ են, ստեղծագործող անձինք, արվեստագետներ, պետական ու ռազմական գործիչներ, բիզնեսմեններ, ֆինանսիստներ, սպորտսմեններ, լրագրողներ, հեռուստատեսային դեմքեր: Մոնոլոգների տեքստերը կազմելուն օգնել են երիտասարդ և շնորհալի լրագրողներ, հերոսներին լուսանկարել են բարձրակարգ և ինքնատիպ լուսանկարիչներ: Մոնոլոգային աշխարհընկալման հիմքում մեր կողքին ապրող հետաքրքիր մարդկանց խոհափիլիսոփայությունն է, մեզ շրջապատող իրերի ու երևույթների մասին նրանց պատկերացումների արձանագրումը, 21-րդ դարասկզբի հայ մարդու ինքնախոստովանությունը: 100 անկեղծ զրույց՝ բազմաձայն մոնոլոգ՝ անսովոր գիրք՝ արտասովոր մարդկանցով:
Թողնել կարծիք