
About
Կեսօրից մինչև կեսգիշեր՝ ավելի քան 11 ժամ, շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, բաց դասախոսություններ, մանկական գերհագեցած ծրագիր, գրքեր՝ մեծ զեղչերով, իսկ գրքատոնի ավարտին՝ բացօթյա համերգ, երգի ու տեսահլովակի պրեմիերա: Արդեն 2-րդ տարին Newmag հրատարակչությունն անցկացնում է գրքի ամառային փառատոն:
Newmag Summer Fest-ը մեկնարկելու է հուլիսի 16-ին ուղիղ կեսօրին։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ:
Փառատոնն ունի 6 լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ: Մուտքն ազատ է, տարիքային սահմանափակում չկա: