
About
Կեսօրից մինչև կեսգիշեր՝ ավելի քան 11 ժամ, շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, բաց դասախոսություններ, մանկական գերհագեցած ծրագիր, գրքեր՝ մեծ զեղչերով, իսկ գրքատոնի ընթացքում՝ բացօթյա համերգներ։
Արդեն 3-րդ տարին Newmag հրատարակչությունն անցկացնում է գրքի ամառային փառատոն: Newmag Summer Fest-ը մեկնարկելու է հունիսի 17-ին ուղիղ կեսօրին։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ:
Փառատոնն ունի 6 լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ: Մուտքն ազատ է, տարիքային սահմանափակում չկա: