JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
ՓԵՏՐՎԱՐԻ 18 12:00
logo newmag

Winter Fest 2023

Ավելի քան 9 ժամ քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպում գրողների հետ, բաց դասախոսություններ, գրքեր՝ մեծ զեղչերով։

Scroll down

Winter Fest 2023

logo About

Newmag Winterfest 2024. Գրականության և ժամանակակից արվեստների փառատոն

Փետրվարի 10-ին Dvin Music Hall-ում տեղի կունենա Newmag-ի գրքի ձմեռային փառատոնը, որի համակազմակերպիչն է Թովմասյան հիմնադրամը: Հրատարակչությունը ձմեռային իր 3-րդ փառատոնը վերածել է գրականության և ժամանակակից արվեստների իսկական տոնի:

 

ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՓՈՓ

Գրքի տոնավաճառ․ կնեկայացվի Newmag֊-ի բազմաժանր հավաքածուն՝ դասական վեպերից մինչև ժամանակակից գլուխգործոցներ: Յուրաքանչյուր գրքասեր կգտնի իր գիրքը: Միայն այդ օրը կգործի 40 տոկոս զեղչ:

 

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ

Newmag-֊ը ներկայացնելու է 4 նոր գիրք 4 հայ հեղինակից: Տեղի կունենան հետևյալ գրքերի շնորհանդեսները՝

  • Անի Քոչար. «Կյանքը երկրորդ փորձից»
    Ինչպես սիրել նորից և կրկին մայրանալ
  • Թովմաս Առաքելյան.
    «Ճանապարհ» Զրույցներ Հայոց եկեղեցու մասին. խորհուրդ, ծես, սովորություն, թյուրընկալում ու սնահավատություն
  • Աստղիկ Սահակյան.
    «Նախագծերի կառավարում» Գաղափարից մինչև արժեքի ստեղծում
  • Գոռ Կարապետյան. «Proակտիվ առաջնորդը»
    Ինչպես ոգեշնչել, միավորել, փոխակերպել

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Newmag-ը և Ari Stand Up ակումբը կներկայացնեն «Չգրաքննված ստենդափ». կոմիկների ամենասիրելի ստենդափեր Արթուր Չափարյանը կներկայանա հումորային մենահամերգով:

Live Rearrange Նարեկ Ամիրխանյանի հետ. Ձմեռային փառատոնի բեմին Նարեկ Ամիրխանյանը ՏՏ ոլորտի հայ ինովատորների հետ կզրուցի այն մասին, թե ինչպես և ինչու է արհեստական բանականությունը սպառնում ստեղծագործողներին:

Թատերական մոնոներկայացում․ Ներսես Ավետիսյանը հանդես կգա «Մի ցուրտ օր դժոխքում» մոնոդրամայով:

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՄԵՐԳՆԵՐ

Winterfest-ի բեմին են լինելու՝

  • Արցախի պետական ջազ նվագախումբը,
  • Տավուշի թեմի մանկական երգչախումբը,
  • Եվ, իհարկե, գալլա համերգ՝

«Ավետ Բարսեղյան. Սեր է ուզում»: Առաջին անգամ տեղի կունենա Ավետ Բարսեղյանի պոեզիայի և երաժշտության հեղինակային երեկո էստրադային արտիստների մասնակցությամբ

 

Եվ Winterfest-ի նոր՝ գրական մրցանակի մասին: Newmag-ը և Թովմասյան հիմնադրամը հայտարարում են գրական ստեղծագործությունների մրցույթ Արցախի գրողների համար։ Մրցույթի նպատակն է պահպանել արցախյան պատմամշակութային ժառանգությունը: Հաղթող արցախցի թեկնածուն հնարավորություն կունենա`

  • Ստանալ մրցանակային ֆոնդ
  • Հրատարակել իր ստեղծագործությունը
  • Newmag–ի օգնությամբ կազմակերպել շնորհանդես և գրքարշավ։

 

ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑԱՌՈԸՄՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:

Videos

Timeline

ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՍՐԱՀ

12:00 - 12:50 Փառատոնի պաշտոնական բացում եւ Newmag-ի 5-ամյակի առիթով նոր գործակցությունների մասին հուշագրերի ստորագրում
13։00 - 13։50 Գրքի շնորհանդես Ռիչարդ Օսման «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպ
14։00 - 14։50 Գրքի շնորհանդես Մագդա Թախտաճյան «Ռոջավա» վեպ
15։00 - 15։50 Գրքի շնորհանդես Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրք առաջին
16։00 - 16։50 Գրքի շնորհանդես Նաիրա Սահակյան «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ»
17։00 - 17։50 Գրքի շնորհանդես Թոմ Նիկոլս «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը»
18։00 - 18։50 Շնորհանդես Գրական հանդես «Ինքնագիր X»
19։00 - 19։50 Տեսահոլովակի պրեմիերա Անդրե «Վենետիկն է տխուր» Երգի հեղինակ՝ Շառլ Ազնավուր

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՐԱՀ

14։00 - 14։50 Պանելային քննարկում «Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել»
15։00 - 15։50 Պանելային քննարկում «Խավիարային դիվանագիտություն. Սկանդալային զեկույցի հետքերով»
16։00 - 16։50 Պանելային քննարկում «Օտարագիր հայ գրողները. Ովքե՞ր են եւ ինչի՞ մասին են գրում»

ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՓԱՌԱՏՈՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ