Անի Քոչար. «Կյանքը երկրորդ փորձից»

February 12, 2024 Vnews

Լրագրող, հեղինակ Անի Քոչարն ընթերցողներին ներկայացրեց իր երկրորդ գիրքը՝ «Կյանքը երկրորդ փորձից»: Մոտիվացիոն այս գիրքը իրական պատմության օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։ Անիի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։

Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձառությունը, որը կարող է հուզել, ոգեշնչել և լավ օրինակ ծառայել։ 

Գիրքն այն մասին է, որ հնարավոր է հաջողության հասնել նաև երկրորդ փորձից, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Անին վստահ է, որ  գիրքը մարդկանց կօգնի վերագտնել իրենց հավատը, հույսը, պայքարելու ոգին և կրկին սիրելու համարձակությունը։

Ի դեպ, Անի Քոչարի առաջին «Հանձնվել չկա՛» գիրքը բեսթսելլեր է դարձել: Ըստ Newmag հրատարակչատան կանխատեսումների՝ Անիի երկրորդ՝ «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը ևս բեսթսելլեր է դառնալու: 

Գրքի շնորհահանդեսի մանրամասները՝ ֆոտոշարքում:

Լուսանկարները՝ Զարուհի Հովհաննիսյ