21-րդ դարի 100 լավագույն գրքերը՝ ըստ The New York Times-ի
07/20/2024
Վերջերս The New York Times-ը հրապարակեց իր մեծածավալ հատուկ նախագիծը՝ 21-րդ դարի լավագույն գրքերի ցանկը:
Ավելի քան 500 գրողներ, հրապարակախոսներ, բանաստեղծներ, գրական քննադատներ, թարգմանիչներ և այլ մասնագետներ ընտրել են վերջին 25 տարիների ամենաարժեքավոր վեպերը: Մասնակիցների շարքում էին Սթիվեն Քինգը, Ջոն Իրվինգը, Նիք Հորնբին, Կառլ Ուվե Կնաուսգորդը, Գարի Շտեյնգարտը, Սառա Ջեսիկա Փարքերը և ուրիշներ։
Առաջին տեղ զբաղեցրեց իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» (2012) վեպը, որը պատմում է երկու ընկերուհիների՝ Էլենայի և Լիլայի, կյանքի մասին 1950-ականների Նեապոլի աղքատ թաղամասում: Այս գիրքը անդրադառնում է 20-րդ դարի կարևոր իրադարձություններին և դրանց ազդեցությանը Նեապոլի վրա։ «Իմ հանճարեղ ընկերուհին» հայերեն թարգմանել և տպագրել է Newmag հրատարակչությունը, այն կարող եք գնել այստեղ
Էլենա Ֆերանտեի ևս երկու վեպեր ընդգրկվել են NYT-ի ցանկում. «Պատմություն անհետացած երեխայի մասին» (2015) և «Միության օրեր» (2005)։ Երկրորդ վեպը պատմում է Օլգայի մասին, ում ամուսինը լքում է երկար տարիների ամուսնությունից հետո՝ թողնելով նրան երկու երեխաների և շան հետ։
Երկրորդ տեղում է ամերիկացի գրող Իզաբել Ուիլկերսոնի «Այլ արեւերի ջերմությունը» (2010) գիրքը, որը պատմում է սևամորթ ամերիկացիների Մեծ միգրացիայի մասին: Ուիլկերսոնը պատմում է այս իրադարձությունը երեք իրական մարդկանց պատմությունների միջոցով։
Երրորդ տեղում է բրիտանացի գրող Հիլարի Մանթելի «Վուլֆհոլ» (2009) վեպը։ Սա Թոմաս Քրոմվելի մասին տրիլոգիայի առաջին մասն է, որը պատմում է Անգլիայի պատմության կարևոր քաղաքական գործիչներից մեկի մասին։
Այլ նշանավոր գրքեր՝ ներառված ցանկում.
- «Ուղղումները» Ջոնաթան Ֆրենզեն (5-րդ տեղ)
- «Աուստերլից» Վինֆրիդ Գեորգ Զեբալդ (8-րդ տեղ)
- «Մոգական մտածողության տարի» Ջոան Դիդիոն (12-րդ տեղ)
- «Քավություն» Իեն Մակյուեն (26-րդ տեղ)
- «Տարիներ» Անի Էռնո (37-րդ տեղ)
- «Չարչարանքը» Դոննա Տարտ (46-րդ տեղ)
- «Պերսեպոլիս» Մարջան Սատրոպի (48-րդ տեղ)
- «Համոզումը ընդդեմ Ամերիկայի» Ֆիլիպ Ռոթ (65-րդ տեղ)
Ցանկում հայ գրողների գրքեր չեն ընդգրկվել, բայց ընդգրկվել է բելառուս գրող և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Երկրորդ ձեռքի ժամանակը» (2013) գիրքը։ Այս գիրքը նկարագրում է հետխորհրդային հասարակությունը։
Այսպիսով, The New York Times-ի այս ցուցակը ընդգրկում է 21-րդ դարի ամենանշանավոր և ազդեցիկ գրքերը, որոնք պետք է ընթերցվեն։
ՑԱՆԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ
Էլենա Ֆերանտե
6800 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։
Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:
Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը