«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
12/01/2025
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ. Նուշիկ Միքայելյան, «Մոռացված դրախտի նոր հասցեն»
«Մոռացված դրախտի նոր հասցեն» Նուշիկ Միքայելյանի վերջին տասնամյակում ստեղծած լավագույն բանաստեղծությունների ընտրանին է։ Հեղինակի պոեզիայի առանցքում տիեզերական սերն է, մարդկային հոգու ու մտքի քարտեզը, դարի փոփոխվող դիմագիծն ու Հայոց երկիրը։ Ժողովածուն կազմված է չորս թեմատիկ գլուխներից՝ սիրային, տիեզերական, անձնական և հայրենասիրական, որոնք ընթերցողին կօգնեն բացել ներաշխարհի ամենատարբեր շերտերը և կներկայացնեն բանաստեղծի ստեղծագործական լայն ընդգրկումը։ Գրքի խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Թարգմանական գրականություն. Նիկոլա Մատյո, «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո»
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։ Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։ «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Թարգմանիչ՝ Լիլիթ Բլեյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Փաստավավերագրական գրականություն. Դոնալդ Թրամփ, Ռոբերտ Կիյոսակի, «Ինչու ենք ուզում, որ դուք հարուստ լինեք»
Թեպետ այս գրքի ստեղծման շարժառիթը, հեղինակների պնդմամբ, սոցիալական բևեռացման պատճառով ամերիկյան տնտեսության խոցելիությունն է, սակայն խնդիրը իրավամբ կարելի է համարել համաշխարհային մարտահրավեր, ուստի հեղինակների խորհուրդներն ու վերլուծությունները կարող են արժեքավոր լինել ժամանակակից աշխարհում շուկայական բարդ հարաբերությունների պարագայում ֆինանսական կայունության ձգտող մարդու համար: Գիրքը կարելի է համարել ֆինանսական կրթության յուրատեսակ դասագիրք, որի անհրաժեշտությունը հեղինակները համարում են անխուսափելի իրողություն: Թարգմանությունն անգլերենից՝ Ալեքսանդր Աղաբեկյանի: Խմբագիր` Նելլի Հայրապետյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Նիկոլա Մատյո
7800 ֏
Նկարագրություն
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։
Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։
«Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։Կարդա նաև
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ 100 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ
FrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենով (տեսանյութ)