Freedom Broker Armenia-ն և Newmag-ը 1000 նոր գիրք են նվիրել Ալավերդու և Վանաձորի գրադարաններին
07/11/2024
Հուլիսի 13-ին Ալավերդիում և հուլիսի 19-ին Վանաձորում Freedom Broker Armenia-ն և Newmag հրատարակչությունը համատեղ 1000 նոր գիրք նվիրելու են ավերիչ տեղումներից տուժած գրադարաններին։
Այս միջոցառման նպատակն է աջակցել տեղական համայնքներին և վերականգնել գրադարանի ֆոնդային հավաքածուն:
Այս միջոցառումների շրջանակում Freedom Broker Armenia-ի կրթական ծրագրերի ղեկավարը ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասախոսություններ կանցկացնի համայնքների ներկայացուցիչների համար։ Այս քայլն ընդգծում է ֆինանսական գրագիտության բարձրացման կարևորությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում։
«Վստահ ենք, որ ֆինանսական գրագիտության բարձրացումը նպաստում է ընդհանուր զարգացմանն ու բարգավաճմանը։ Մեր կրթական ծրագրերը կօգնեն մարզերի բնակիչներին ավելի լավ հասկանալ ֆինանսների հիմունքները, ինչը դրական ազդեցություն կունենա նրանց բարեկեցության և տեղական համայնքների տնտեսական աճի վրա»,-նշում է Freedom Broker Armenia-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Գրքի և արվեստի ամառային փառատոնին ընդառաջ newmag-ը կայացրեց աննախադեպ որոշում՝ newmag reader’s prize-2024-ը հանձնել ոչ թե տարվա լավագույն գրախոսականի հեղինակին, այլ գարնանային հեղեղումներից տուժած Ալավերդիի Հովհ. Թումանյանի անվան գրադարանին։
Ի ուրախություն հրատարակչության, փառատոնից մեկ օր առաջ նախաձեռնությանը միացավ նաև Freedom Broker Armenia ընկերությունը: 2008 թվականից գործող ընկերությունը հայաստանյան շուկայում է արդեն մեկ տարի։ Լոռիի գրադարաններին գիրք նվիրաբերելու մասին Freedom Broker Armenia-ն հայտարարեց newmag summer fest-ին։ Ընկերության և հրատարակչության որոշմամբ, 500-ական գիրք կստանան Ալավերդիի Հովհ. Թումանյանի անվան և Վանաձորի քաղաքային գրադարանները։
«Սա անսպասելի իրադարձություն էր նաև մեզ համար։ Մենք ցանկանում էինք Ալավերդիի գրադարանին նվիրել մեր հրատարակած 50 գրքերից։ Սակայն այս նախաձեռնությանը միացավ Freedom Broker Armenia-ն, և այսօր մենք կարող ենք հայտարարել, որ 2 համայնքային գրադարաններին, ընկերության շնորհիվ, newmag-ը կհատկացնի 1000 անուն գիրք։ Մենք կբաշխենք այն Վանաձորի և Ալավերդիի գրադարաններին»,-փառատոնի ժամանակ հայտարարեց newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Այս միջոցառումը կարևոր քայլ կլինի Հայաստանում կրթական նախաձեռնություններին աջակցելու և ընթերցանության մշակույթի զարգացման համար։ Մենք խրախուսում ենք բոլոր հետաքրքրվածներին մասնակցել միջոցառումներին և աջակցել գրադարանի վերականգնման աշխատանքներին:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը