«Հաջողության նոտա». Պատմաբան Քրիստինե Գրիգորյան
07/01/2024
Նա երազել է դառնալ միջազգային հարաբերությունների մասնագետ, սակայն մի քանի միավորի տարբերությամբ հայնտնվել է ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետում։
Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Գավառ և անցել աշխատանքի ավագ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, նաև նորաստեղծ «Քյավառ» հեռուստատեսությունում հեղինակել և վարել է «Նորաձևության հետքերով» հաղորդաշարը։ 2002-ին ԱՅՐԵՔՍ-ի կողմից իրականացվող, Հայաստանում միջին դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել և մեկնել ԱՄՆ, որտեղ ընտանիք կազմելով` հաստատվել է Կոլորադո նահանգում։ Այդ տարիներին շարունակել է ինքնակրթությունը և հետազոտական աշխատանքները, փոխելով մասնագիտությունը` աշխատանքի է անցել Ամերիկայում ճանաչված երրորդ լավագույն մանկական հիվանդանոցում` որպես ադմինիստրատիվ ղեկավար։
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ