Ազնավուրի նոր՝ «Մեղմ շշուկով» գիրքը հասանելի է հայ ընթերցողին

January 29, 2020 Factor.am

Մարդ կա՝ հիշողություն ունի, մարդ էլ կա՝ հուշերով է ապրում… Այս կերպ է մեկնարկում NewMag հրատարակչության՝ Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշոկով» հայերեն թարգմանությամբ նոր գիրքը: Առաջին անգամ 2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված գրքում Ազնավուրը խոսում է ընտանիքի, կարիերայի անցյալի և ապագայի մասին։

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի խոսքով՝ «Մեղմ շշուկով» գիրքը ինքնակենսագրական վեպ է: «Գրքում առաջին ձեռքից իմանում ենք Ազնավուրի մասին: Նա գրելու շատ լավ հնարքներ ունի: Ես Ազնավուրի երգերն առավել հեշտ չեմ թարգմանում, քան այս գիրքն էր»,- ասել է Գասպարյանը։

«Մեղմ շշուկով» գիրքը «կինոլեզվով» գրված վավերագրական ստեղծագործություն է, որտեղ ընթերցողը տեսնում է փոքրիկ Շառլին իր քրոջ՝ Աիդայի հետ: Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի կարծիքով՝ թարգմանչին հաջողվել էր լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը: «Ամեն անգամ Ազնավուր կարդալիս նորից նրան ես հայտնաբերում: Նա կարողանում է նույն բանը տարբեր կերպ պատմել և տարբեր տրամադրություն ստեղծել»,- ասել է նա:

Factor.am