Երևանում տեղի ունեցավ Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գրքի շնորհանդեսը

Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում տեղի ունեցավ Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է Newmag-ը։ Մինչ գրքի ներկայացումը, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սպիվակովան շրջել, ծանոթացել է ARARAT Museum-ի բացառիկ արտադրանքին: Գրքի շնորհանդեսին ներկա էին դեսպաններ, անվանի հասարակական դեմքեր, մշակութային գործիչներ: Սաթի Սպիվակովան պատմել է բացառիկ դրվագներ իր զրուցակիցների հետ հանդիպումներից, սուր հարցադրումների, ջերմ հիշողությունների, մեկ տասնամյակի բացառիկ հարցազրույցները մեկ ժողովածուում ամփոփելու մասին: Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Սպիվակովան Երևանում է։