Ֆինները համախմբվեցին ընդդեմ ռուսիֆիկացիայի

February 22, 2024 Aliqmedia.am

Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Հենրիկ Մեյնանդերի հետ։ Եթե Ֆինլանդիան գտնվում էր երկու կայսրությունների՝ Ռուսաստանի եւ Շվեդիայի միջեւ, ապա Հայաստանը գտնվում էր Օսմանյան եւ Ռուսական կայսրության միջեւ։ Եվ պետք է նկատել, որ 19-րդ դարի առաջին կեսին կայսրությունները շատ ազգայնական չէին եւ թողնում էին իրենց տակ գտնվող ազգային ինքնություններին, որպեսզի պահպանեն իրենց ազգային դիմագիծը եւ ավանդույթները։ Ճիշտ հակառակը՝ 19-րդ դարի 2-րդ կեսից սկսած, երբ կայսրությունները սկսեցին շատ ավելի ագրեսիվ գնալ դեպի փոքր ազգությունների ուծացման, հենց այդ ժամանակ է, որ հայերն իրենց վրա զգացին Օսմանյան կայսրության ամբողջ լուծը։ Հենց այդ ժամանակ, օրինակ՝ Ռուսական կայսրությունը սկսեց Ֆինլանդիայում ուսաֆիկացման ծրագիրը, որը պարտադրված էր ֆիններին, բայց մեկ տարբերությամբ։ Ֆիները 19-րդ դարի 1-ին կեսի ժամանակը օգտագործեցին որպեսզի համախմբվեն որպես ազգ եւ, որքան էլ հետաքրքիր է՝ կար շատ մեծ դիմադրություն ռուսաֆիկացմանը։