ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ, ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ․ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

February 22, 2022 Hraparak

Գիրք նվիրելու օրվան նվիրված Newmag-ի կազմակերպած միջոցառմանը ներկա էր նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մեզ հետ զրույցում, օրվա խորհրդով պայմանավորված, մաղթեց սեր տածել դեպի գիրքը․

«Երևի թե այսօր բոլորին միայն պետք է մաղթել գրագիտություն, ինչը մեր օրերում, նույնիսկ իշխանական միջավայրում պակասը կա։ Պետք է մաղթել ճիշտ կրթել երեխաներին, կրթեն գրքերով, ինչքան ուզում է մարդ իրեն համարի առաջադեմ, 21-րդ դարի մարդ, այնուամենայնիվ, գիրքը՝ գրքով է պետք կարդա։ Ես անձամբ դեմ եմ օնլայն գրքերին։ 

Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ վերջին 2-3  տարիների ընթացքում փողոցներում նկատում եմ երիտասարդների  ում ձեռքերում գրքեր կան, շատ ուրախալի է, շուրջ 5 կամ 10 տարի առաջ նման բան նկատելի չէր, հուսով եմ այս տենդենցը կշարունակվի, մեր հասարակությունը ինքնակրթությամբ կզբաղվի, որպեսզի նույնիսկ տարբեր քաղաքական իրավիճակներում ձախողում չունենանք, որովհետև այդ ամենը գալիս է կրթվածությունից»,- շեշտեց Վարդանյանը։