ԳՐՔԻ ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ. ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

February 9, 2024 Hraparak

Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ից մինչև 21:00, Dvin Music Hall-ում տեղի կունենա Newmag Winter Fest 2024-ը. գրականության ու ժամանակակից արվետսների փառատոնը: Հրատարակչությունը ձմեռային իր 3-րդ փառատոնը վերածել է գրքի և արվեստի իսկական տոնի: Փառատոնը կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը։Ելույթ կունենա նաև Տավուշի թեմի «ՏաԼույս»։ 

Կլինեն 4 նոր գրքի շնորհանդեսներ, թատերական ներկայացում, պոեզիայի երեկո, երաժշտություն, ցուցահանդես:

Փառատոնի Արտ լոկացիայում ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները, իսկ Իլյա Վարդանյանը կներկայացնի իր «Թվային երազներ» ստեղծագործությունը։ Ներսես Ավետիսյանը կներկայացնի իր «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացումը: Վերջում կլինի մեծ համերգ՝ Ավետ Բարսեղյանի հեղինակային երեկոն։ Նրա երգերը կկատարեն Արամ MP3-ին, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մովսես Մովսիսյանը։

Բոլոր գրքերը վաճառվելու են 40% զեղչով, նույնիսկ նոր գործերը:

Վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի արցախցի հեղինակներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար: Newmag hրատարակչությունն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կհայտարարեն արցախցի հեղինակներին աջակցող գրական մրցույթի մասին, որի նպատակն է ապահովել արցախյան գրական ժառանգության և հեղինակների գրական գործունեության շարունակելիությունը:

Մուտքն ազատ է: